ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Ռուսական ՌՏՍ բորսան մեկ ժամով դադարեցրել է առևտրային շրջանը: Նման քայլի պատճառը արժեթղթերի գների և հետևաբար բորսայական ինդեքսի վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցած անկումն է: Երևանի ժամանակով 15.45-ի դրությամբ Բորսայի RTSI ինդեքսը նվազել էր ավելի քան 7.5%-ով, իսկ որոշ արժեթղթերի գները նվազել էին միանգամից 9-15%-ով:
Մեկ այլ ռուսական բորսայում` ՄՄՎԲ-ում, առևտրային շրջանը դեռ շարունակվում է և ՄՄՎԲ-ի ինդեքսը` MICEX, արդեն նվազել է 6.23%-ով: