Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
2021թ. առաջին կիսամյակում հավելվածների համաշխարհային վաճառքներն աճել են 24%-ով
29/06/2021 11:58
Կիսվել

2021թ. առաջին կիսամյակում հավելվածների համաշխարհային վաճառքներն աճել են 24%-ով

2021թ. առաջին կիսամյակում հավելվածների առաջատար հարթակներում՝ App Store և Google Play, համաշխարհային վաճառքներն աճել են 24%-ով և կազմել 64.9 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշը 52 մլրդ դոլար էր։ Այս մասին տեղեկացնում է Սենսոր Թաուեր վերլուծական գործակալությունը։

Նշենք նաև, որ զգալի աճ էր արձանագրվել 2020թ. առաջին կիսամյակում, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմնական հարթակներում վաճառքներն աճել էին 28.4%-ով՝ 40.5 մլրդ դոլարից հասնելով 52 մլրդ դոլարի։

2021թ. առաջին կիսամյակում App Store-ի վաճառքների ծավալները կազմել են 41.5 մլրդ դոլար, իսկ Google Play-ում ցուցանիշը կազմել է 23.4 մլրդ դոլար։ 2020թ. համեմատ App Store-ում արձանագրվել է աճ 22.1%-ով, իսկ Google Play-ում՝ 29.3%։

Եկամուտների ծավալով առաջատար հավելված է մնում Tiktok-ը, երկրորդ տեղում է Youtube-և, և եռյակը եզրափակում է Tinder-ը։ Նույն պատկերն է նաև App Store-ում, իսկ Google Play-ում այլ պատկեր է՝ 1. Google One, 2. Piccoma, 3. Disney+:

Վերանշյալ ժամանակահատվածում երկու հարթակներում իրականցվել է 72.5 մլրդ ներբեռնում, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.7%-ով։ App Store-ում ներբեռնումների թիվը նվազել է 10.9%-ով և կազմել 16.3 մլրդ, իսկ Google Play-ում ցուցանիշն աճել է 6%-ով և կազմել 56.2 մլրդ։

Երկու հարթակներում ամենաշատ ներբեռնվող հավելվածների առաջատար եռյակը հետևյալն է՝ 1. Tiktok, 2. Facebook, 3. Instagram: App Store-ում պատկերը հետևյալն է՝ 1. TiktTok, 2. Youtube, 3. Instagram, իսկ Google Play-ում հետևյալը՝ 1. Facebook, 2. TikTok, 3. Instagram:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37