ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 56%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության համախառն ծավալն աճել է շուրջ 56%-ով և կազմել 42 մլրդ դոլար: Այս մասին նշել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով ռուս-չինական համաժողովի շրջանակներում:
ՌԴ վարչապետի խոսքերով` ռուս-չինական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում, և, մասնավորապես, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատման գործընթացում:
Համաժողովի շրջանակներում երկու կողմերի ներկայացուցիչները կարևորել են եկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացումը` այս տեսանկյունից որպես կարևոր ազդակ համարելով նախորդ տարվա ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը: