Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Խորհրդարանը հաստատեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
01/07/2021 13:42
Կիսվել

Խորհրդարանը հաստատեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն քվեարկությամբ ստացավ 72 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ:

Նախորդ օրը ԱԺ նիստում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը Ատոմ Ջանջուղազյանը, մասնավորապես, ներկայացրել էր որոշ թվային ցուցանիշեր:

Միջին գնաճը նախորդ տարի գտնվել է կառավարելի միջակայքում, կազմել 1.2 տոկոս: Փաստացի արձանագրվել են 1 տրլն 561 մլրդ դրամ եկամուտներ, 1 տրլն  895 մլրդ դրամ ծախսեր և 334 մլրդ դրամ դեֆիցիտ:

Պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար: Նախարարի պաշտոնակատարը նշել էր, որ պարտքը իր հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք, այդուհանդերձ, վստահեցրել, որ առաջիկա  5 տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը ունի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88