Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ORANGE-Ը ՆՈՒՅՆՊԵՍ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ. ՀԱՆԳԱՆԱԿԵՑ ՇՈՒՐՋ 1 ՄԻԼԻՈՆ 300 000 ԵՎՐՈ
24/11/2010 15:00
Կիսվել

ORANGE-Ը ՆՈՒՅՆՊԵՍ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ. ՀԱՆԳԱՆԱԿԵՑ ՇՈՒՐՋ 1 ՄԻԼԻՈՆ 300 000 ԵՎՐՈ

Ինչպես ամեն տարի 2000թ. ի վեր, այս տարի նույնպես Orange-ն իր գործուն աջակցությունը ցուցաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի`Ֆրանսիայում անցկացվող համաեվրոպական, 11-րդ հեռախոսամարաթոնին` լինելով Ֆրանսիայում Հիմնադրամի «Հեռախոսամարաթոն 2010» ծրագրի պաշտոնական գործընկերն ու հովանավորը: Ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Մոնպելյե քաղաքներում տեղակայված Orange-ի սպասարկման կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապը տրամադրվել էր մարաթոնի կարիքներին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` չորս օր, օրական տասերկու ժամ, շուրջ վեց հարյուր հիսուն կամավոր Orange-ի կենտրոններից կատարված իրենց զանգերով հորդորում էին հայ գործարար կառույցներին եւ ընտանիքներին օգնել Հայաստանի եւ Արցախի հեռավոր գյուղերի մեր հայրենակիցներին: Արդյունքում` նվիրատվության խոստում կատարեց ավելի քան 11 200 ընտանիք, եւ նախորդ տարվա համեմատ գրանցվեց նվիրատվությունների խոստումների շուրջ 10% աճ:

Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարել են կինոդերասան Ժերար Դեպարդյեն եւ հայազգի դաշնակահար-երգահանԱնդրե Մանուկյանը, ով այս տարի համահայկական միջոցառման կնքահայրն էր: Orange-ի աջակցությամբ նաև 55,000 ձայնային հաղորդագրություն է ուղարկվել Անդրե Մանուկյանի կոչով: 

Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւՀունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Նվիրատվությունները կուղղվեն ԱրցախիՏող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:

Հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազորդեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Orange հիմնադրամի նախագահ Միրեյ Լը Վանը: Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետՊետրոս Թերզյանը սրտագին շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ կամավորականներին ու ներկայացրեցհեռախոսամարաթոնի արդյունքներն ըստ երկրների. 1,1 միլիոնը հավաքվել է Ֆրանսիայից, 70 000 եվրո Գերմանիայից, 18 000 եվրո Շվեյցարիայից, 46 000 եվրո Հունաստանից եւ 21 000 եվրո Հոլանդիայից:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91