Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ՊԳԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած ընտանիքներին
02/07/2021 19:35
Կիսվել

ՊԳԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած ընտանիքներին

Տարեսկզբից ի վեր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած բնակչության խոցելի խմբերին: ՀՀ ընտրված երկու մարզերում արդեն ավարտվել է  գյուղատնտեսական աջակցության՝ անասնակերի կամ թռչունների տրամադրումը:

Արտակարգ իրավիճակներում աջակցության տրամադրման այս ծրագիրը նախատեսում է կենսապահովման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցների պաշտպանություն և վերականգնում՝ կենդանիների  համար կերի, գյուղատնտեսական սարքավորումների, ինչպես նաև տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարան կառուցելու համար շինանյութ տրամադրելու միջոցով:

Այն ընտանիքները, որոնք տեղահանվելիս հնարավորություն չեն ունեցել տեղափոխել իրենց գյուղատնտեսական կենդանիները, ստանում են հավեր՝  իրենց գյուղատնտեսական արտադրությունը կազմպակերպելու, ինչպես նաև սննդով ապահովվածությունն ու սնուցումը բարելավելու համար: Հիմնական նպատակը  ճգնաժամից հետո ստեղծված խոցելի/ծանր իրավիճակում տեղահանված և հյուրընկալող ընտանիքների գոյության միջոցների պաշտպանությունը, վերականգնումը և/կամ ստեղծումն է:

Բնակավայրերը ընտրելու համար, որտեղ կարիքն առավելապես մեծ է, Հայաստանի Հանրապետության 42 գյուղական բնակավայրերում ՊԳԿ-ն իրականացրել է հակամարտությունից տուժած և տեղահանված 400 ընտանիքների և նրանցում 1708 մարդու սննդով ապահովվածության և կենսապայմանների գնահատում:  Գնահատման նպատակը տեղահանված և հյուրընկալող ընտանիքների ժողովրդագրության, սննդով ապահովվածության, կենսապահովման պայմանների, գյուղատնտեսության մեջ ներգրավվածության վերաբերյալ հիմնական տեղեկատվության հավաքագրումն էր և կարճաժամկետ առաջնահերթ կարիքների բացահայտումը:

Գնահատման արդյունքների հիման վրա հետագա աջակցության տրամադրման նպատակով ընտրվել են ՀՀ երկու մարզեր՝ Գեղարքունիքի մարզը արևելքում և Սյունիքի մարզը հարավում:

Անհրաժեշտ է նշել նաև, որ ծրագիրը տեղահանված ընտանիքների համար նախատեսում է տրամադրել տեխնիկական աջակցություն հավանոցների վերակառուցման համար: Այս աջակցությունը առավելապես ուղղված է բարելավել թռչունների պահվածքի և խնամքի պայմանները, որի արդյունքում նորաստեղծ, փոքր ֆերմերային տնտեսությունը կարող է ստանալ առավել նկատելի արդյունք:

Անասնապահության վերաբերյալ գործնական հմտությունները և գիտելիքները բարելավելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ, որոնք նկատելիորեն կզարգացնեն անասնապահ ֆերմերների մոտեցումները և կբարձրացնեն անասնապահությունից ստացվող արդյունքները:   «Համանման ծրագրերը ոչ միայն սատարում են կառավարության ջանքերը, այլև ստիպում են կարիքավոր մարդկանց զգալ ավելի ապահով և հոգատար» նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը: «Թեև ՊԳԿ այս ծրագիրը տրամադրում է արագ արձագանքման աջակցություն,  այնուամենայնիվ երկարաժամկետ հեռանկարում այս ընտանիքներն ունեն  հետագա աջակցության կարիք»:

ՊԳԿ-ն նաև ՄԱԿ-ի Արձագանքման Միջգերատեսչական Հայաստանյան թիմի անդամ է, որի  նպատակն է սատարել ՀՀ կառավարության մարդասիրական ջանքերը, որոնցում նախանշված են տեղահանված և հյուրընկալող ընտանիքների ու համայնքների առաջնահերթ կարիքներն ու դրանց բավարարման համար պահանջվող ռեսուրսները:  Միջգերատեսչական այս թիմը ծառայում է  որպես համակարգման և շահերի պաշտպանության գործիք՝ նպատակ ունենալով նախանշել հումանիտար արձագանքի առաջնահերթությունները և հայթայթել անհրաժեշտ ռեսուրսներ` տեղահանված մարդկանց և հյուրընկալող համայնքների կարիքները հոգալու համար (COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունները, զուգորդված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց ժամանմամբ, լրացուցիչ բեռ են դրել հյուրընկալող համայնքների վրա՝ տեղահանված ընտանիքների առաջնահերթ կարիքները հոգալու, հիմնական ծառայություններ մատուցելու, էներգիայի և այլ ծախսերը ծածկելու տեսանկյունից):

Ըստ գնահատականների Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներն իրենց հետ Հայաստան են բերել  մոտավորապես 12,000 – 55,000 գլուխ խոշոր և 60,000 – 90,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի:

 

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78