Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾԱՐԳԻՐ
25/11/2010 14:57
Կիսվել

ՍԹԱՐ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾԱՐԳԻՐ

Դեկտեմբերի 1-ից ՍԹԱՐ-ում կհայտնվի Աստղային ՍթարՔարտ. այն պարգևատրման նոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հաճախորդին իր քարտի վրա հավաքել աստղեր (միավոր) ՍԹԱՐ սուպերմարկետներում կատարված գնումների դիմաց: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ից` նոր հավատարմության ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել է ընկերության ղեկավարության կողմից դեռևս 2009թ.-ի վերջում` այս ոլորտում համաշխարհային փորձի և հայաստանյան շուկայի տենդենցի ուսումնասիրությունից հետո: Ծրագրի ֆունկցիոնալ համակարգի կատարելագործման համար կատարվել են մի շարք վերլուծություններ, ավելի մանրամասն ուսումնասիրվել են հաճախորդների հարցումները:

«Նոր համակարգը, հաճախորդների համար նախատեսված հավատարմության արդյունավետ ծրագիր է, որը կիրառում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ապահովում է մաքսիմալ շահավետություն այն հաճախորդների համար, ովքեր մշտապես գնումներ են կատարում ՍԹԱՐ սուպերմարկետներից: Միևնույն ժամանակ, այս քարտը ոչ միայն նյութական շահ է, այլև նաև այն գործիք է, որը հնարավորություն է ընձեռում «լսել» հաճախորդին, ավելի լավ հասկանալ նրանց և կատարելագործել մեր բիզնեսը` դարձնելով այն ավելի ու ավելի հաճախորդամետ»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:

Ծրագրի յուրաքանչյուր նոր մասնակցի հաշվին, որպես նվեր, ավելացվում է 50 աստղ (միավոր): Գնումների դիմաց հավաքված աստղերը (միավոր) ավտոմատ մուտքագրվում են հաճախորդի անձնական քարտի հաշվին, որոնք հետագայում դառնում են ՍթարԴրամներ, որով կարելի է վճարել յուրաքանչյուր տեսակի ապրանքի դիմաց ՍԹԱՐ առևտրային ցանցում:

Ծրագրի շրջանակում գործում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ: Օրինակ, քարտատերը ստանում է հավելյալ 2 աստղ յուրաքանչյուր 100 դրամի համար, եթե գնումներ է կատարում ՍԹԱՐ-ից իր ծննդյան օրը կամ հավելյալ 5 աստղ, եթե ձեռք է բերում հատուկ նշումով ապրանքներ և այլն: Ինչպես նաև ՍԹԱՐ-ը պլանավորում է խրախուսել իր ամենահավատարիմ հաճախորդներին, նվիրել հավելյալ աստղեր հաճախումների և կատարված գնումների չափից ելնելով: Նոր ծրագրի կարևոր կողմն է այն, որ այն հնարավորություն է տալիս հավաքել աստղեր յուրաքանչյուր տեսակի ապրանք գնելիս` անկախ նրանից այն խթանավաճառքի մեջ է, թե` ոչ:

Կարևոր է նշել, որ մոտակա 3 ամիսների ընթացքում, ներկայիս զեղչային Սթարքարտատերերը, ցանկության դեպքում, կարող են շարունակել օգտվել զեղչից: Ծրագիրը լիովին կանցնի նոր համակարգին միայն 2011թ.-ի մարտի 1-ից: Իսկ մինչև մարտի 1-ը զեղչային ՍթարՔարտ կրողները, նոր համակարգին անցնելու դեպքում, կստանան ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից նվեր 100 աստղ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2