Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՄՈՏԵՆՈՒՄ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻԱՅՆ 10%-Ը
25/11/2010 16:54
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՄՈՏԵՆՈՒՄ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻԱՅՆ 10%-Ը

Մեր հանրապետությունում ավտոմեքենաների սեփականատերերի ընդամենը 10%-ն է այսօր ձեռք բերել ԱՊՊԱ պոլիսներ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը` կոչ անելով բոլորին ցուցաբերել առավել մեծ ակտիվություն: Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ` մեր քաղաքացիները ցուցաբերում են սպասողական դիրքորոշում, ինչով և պայմանավորված հանրապետությունում գրանցվել է պոլիսների վաճառքի առավել ցածր տեմպեր, քան ցանկալի կլիներ: Ըստ ներկայացված տվյալների, այսօր ապահովագրական ընկերությունները ներկայացված են Հայաստանի ողջ տարածքում` իրենց ավելի քան 3 հազար գործակալների միջոցով: Վերջիններիս ծառայությունները հասանելի են բոլոր մարզերում:

Ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին նաև Բյուրոյի խորհրդի վերջին նիստի ժամանակ ընդունված փոփոխությունները, որոնք առավելապես վերաբերում են ԱՊՊԱ պայմանագրերի սակագներին: Մասնավորապես, վերանայվել են բեռնատար ավտոմեքենաների համար սահմանված սակագները, և խորհրդի որոշմամբ` կցորդը դարձել է ռիսկային գործոն: Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի պարզաբանմամբ` բեռնատար ավտոմեքենաները կտարանջատվեն երկու խմբի, և համեմատաբար փոքր ՁՈՒ ունեցող բեռնատար ավտոմեքենաները կվճարեն նախկինում սահմանված սակագների համեմատությամբ առավել փոքր ապահովագրավճար:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չկա մտավախություն, որ ապահովագրական ընկերությունները, ներքին կարգով, կխուսափեն բարձր ռիսկային ավտոմեքենաների ապահովագրումից, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ոչ մի բարձր ռիսկային տրանսպորտային միջոց չի կարող մերժվել ապահովագրության մեջ: Նման դեպքերում Վաչե Գաբրիելյանը խորհուրդ տվեց դիմել Բյուրոյին կամ ՀՀ կենտրոնական բանկին:

Ինչպես նշվեց ասուլիսի շրջանակներում` հանրապետությունում անցկացված հարցումների համաձայն, մեր երկրում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին չտեղեկացված անձիք չկան, սակայն, Վաչե Գաբրիելյանի գնահատամբ, շատ են չշտապող մարդիկ:

Նշենք, որ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության օրենքը գործելու է հունվարի 1-ից, և Վաչե Գաբրիելյանի վստահեցմամբ` կառավարության միջամտությամբ ժամկետի հետաձգումն անիրատեսական է:
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88