Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար
09/07/2021 14:18
Կիսվել

Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար

Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանողներն արդեն հնարավորություն ունեն մինչև 3 մլրդ դրամի անտոկոս վարկ ստանալ՝ ֆերմերից գյուղմթերքը ձեռք բերելու նպատակով. բացի այդ՝ պետությունն իր վրա է վերցնում վարկային երաշխիքի բեռի մի մասը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պետական այս ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը:

Պետությունը արտահանողներին ընձեռել է այս հնարավորությունը՝ ընդլայնելով վերջին տարիներին գործող ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակում հումք ձեռք բերելու համար անտոկոս վարկ է առաջարկվում վերամշակողներին: Նախորդ տարի ծրագրի շրջանակում վարկային միջոցներով հնարավորություն է ընձեռվել նաև ձեռք բերել ներդրանքներ՝ պահածոյացման համար տարաներ, կափարիչներ, ասեպտիկ փաթեթներ:

«Այս ծրագրի շրջանակներում այս տարի հնարավորություններն ընդլայնվեցին, նախկինում գործող մինչև 1.8 մլրդ դրամ վարկային ծավալը բարձրացվեց մինչև 3 մլրդ դրամի»,-ասաց Խոջոյանը:

Պետությունը նախորդ տարի փորձել է արտահանողներին նույնպես ընդգրկել ծրագրում, բայց միայն մեկ մշակաբույսի՝ խաղողի համար: «Եվ մենք տեսանք, որ դա մեզ հնարավորություն տվեց թարմ խաղողի արտահանումը մոտ 1.7 անգամ՝ շուրջ 10 հազար տոննայով ավելացնել: Այս տարի նույնպես արդեն անցյալ տարվա մթերված խաղողը շուրջ 10 տոննայով ավելի շատ է արտահանվել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում: Եվ որոշեցինք արտահանման խթանման այս հաջող ծրագիրը կիրառել նաև բոլոր մշակաբույսերի համար: Այսինքն՝ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողները նույնպես կարող են ծրագրի մաս դառնալ»,-ասաց փոխնախարարը:

Արտահանողը պարզապես բանկ է ներկայացնում իր և ֆերմերի միջև կնքվող պայմանագիրը, ինչի  հիման վրա էլ բանկը հաստատում է վարկի չափը, վաճառքն իրականացնելուց հետո բանկը գումար փոխանցում է միանգամից ֆերմերին: «Ֆերմերն իր արտադրածի համար ժամանակին ստանալով գումարը՝ կարողանում է ճիշտ կազմակերպել իր գյուղատնտեսական աշխատանքները»,-ասաց փոխնախարարը:

Բանկերում տնտեսավարողների ունեցած գրավի խնդիրը լուծելու նպատակով պետությունը նաև կիրառում է մեկ այլ դրույթ՝ իր վրա վերցնելով վարկային երաշխիքի բեռի մի մասը: «Դա նախատեսում է 2020 թվականի արտահանման ծավալով, բայց ոչ ավել, քան վարկի գումարի 50 տոկոսի չափով պետական երաշխիքի տրամադրում: Պետությունը ձեռք է մեկնում վերամշակող և արտահանող կազմակերպություններին, որոնք գումարի ներգրավման խնդիր ունեն: Բանկերի կողմից կար զգուշավորություն՝ գույքի գրավադրման, գույքի գնահատման առումով: Կառավարությունը հնարավորություն տվեց, որ այդ գնահատման ռիսկը մեղմվի՝ 50 տոկոս պատասխանատվություն վերցնելով իր վրա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ պետական երաշխիքի տրամադրման կարգի հաստատումից հետո արդեն կարող են դիմել նաև պետական երաշխիք ստանալու համար:

Ծրագիրը վերամշակողների համար կիրառելու արդյունքում պետությունը նկատել է վերամշակված ապրանքների բավականին մեծ աճ: Պահածոյացված ապրանքների արտահանման ծավալը նախորդ տարի աճել է շուրջ 27 տոկոսով՝ գումարային արտահայտմամբ, քանակական արտահայտմամբ՝ 43 տոկոս: Հյութերի արտադրության արտահանումը կազմել է շուրջ 36 տոկոս: «Հիմնական գյուղատնտեսական ապրանքների գծով բոլոր առումներով աճ են գրանցել 2020-ին: Այս տարի վերլուծելով 4 ամսվա տեղեկատվությունը՝ արտահանումն աճել է շուրջ 52 տոկոսով: Բայց այդ տեմպը շարունակվում է: Մենք ուզում ենք խթանել այդ տեմպը»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց՝ ուզում են արտադրողներին ապահովել բոլոր հնարավորություններով, վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մեծ շուկաներ գրավել և էլ ավելի շատ ապրանք արտահանել: Փոխնախարարի խոսքով՝ արտահանման խթանման այս ծրագրից օգտվողներն արդեն շատ են, թվեր դեռևս չեն հրապարակում, քանի որ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, դրանք ամեն օր փոխվում են: Սակայն, օրինակ, անցյալ տարի վերամշակման, խաղողի արտահանման համար տրամադրվել է շուրջ 22 մլրդ դրամի ընդհանուր ծավալով անտոկոս վարկ:

Աննա Գրիգորյան

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11