Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Hero House Glendale Gateway Աքսելերացիոն Ծրագրի Հեռահար Դեմո Օր
09/07/2021 22:07
Կիսվել

Hero House Glendale Gateway Աքսելերացիոն Ծրագրի Հեռահար Դեմո Օր

Ծրագիրը իրականացվում է SmartGateVC-ի կողմից, HyeRise Investments և Glendale City Council-ի հետ համագործակցության շրջանակներում

Հուլիսի 23-ին ժամը 20:00-ին Hero House-ն անցկացնելու է Դեմո օր՝ ներկայացնելու իր Glendale Gateway ծրագրի 13 շրջանավարտ-ընկերություններին։

Hero House Glendale Gateway-ը 20 շաբաթյա ծրագիր է, որը փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակման կամուրջ է հանդիսանում Հարավային Կալիֆորնիայի և Արևելյան Եվրոպայի միջև` կապելով խորը տեխնոլոգիական ընկերություններին միջազգային բիզնես զարգացման հնարավորություններին։ Ծրագրի Նպատակն է զինել ստարտափներին վաճառքի, ներդրումների ներգրավման և աճի հաքինգի ոլորտներում անհրաժեշտ հմտություններով միջազգային մասնագետների հետ ինտենսիվ մենթորության միջոցով, տրամադրել ռեսուրսներ աշխարհահռչակ կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Google, AWS, IBM, HubSpot, պրոդուկտի զարգացման և շուկայական հետազոտությունների համար` վերջիններիս պատրաստելով
ԱՄՆ ընդլայնմանը:

Դեմո օրվան Glendale Gateway աքսելերացիոն ծրագրի մասնակից 13 բարձր տեխնոլոգիական ընկերությունները կներկայացնեն նորարական լուծումներ առողջապահության,  տվյալագիտության, ֆինանսական, տրանսպորտի, եւ այլ ոլորտներում։ Միջոցառման ընթացքում ընկերությունները հնարավորություն կունենան ներկայանալ Ամերիկյան և Եվրոպական վենչուրային ֆոնդերին, ներդրողներին, ձեռներեցներին և այլոց։

Ծրագրի մեկնարկից ի վեր ստարտափներն արդեն իսկ հասցրել են գրանցել մի շարք հաջողություններ, որոնցից են 1.5մլն ԱՄՆ դոլլար և ավելի ներդրումններ ներգրավելը, հայտնի միջազգային պարբերականների կողմից լուսաբանումը, որոնց թվում է Fox LA-ը, օրվա լավագույն արտադրանքի արժանացումը և Golden Kitty մրցանակի համար նոմինացումը Product Hunt -ում։

Դեմո օրը կազմակերպվելու է հետևյալ ձևաչափով.

  • Յուրաքանչյուր ստարտափի ելույթից հետո հիմնադիրները կպատասխանեն հատուկ հրավիրված Ներդրողների Պանելի հարցերին։ Ներդրողների պանելում կլինեն 4 ներկայացուցիչներ Ամերիկյան և ԵՎրոպական վենչուրային ֆոնդերից։ Այս ձևաչափը խոստանում է Դեմո օրը դարձնել ավելի ինտերակտիվ, ինչպես նաև հարթակ ապահովել հետաքրքված ներդրողների հետ հարաբերությունների զարգացման համար:
  • Այն ներդրողները, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ստարտափների մասին, կարող են վերցնել “Investor Admission” տոմս Eventbrite-ում։ Գրանցված ներդրողները ոչ միայն
    կստանան ավելի մանրամասն տեղեկություն իրենց հետաքրքրող ստարտափների վերաբերյալ, այլև հնարավորություն կունենան անհատական հանդիպումներ ունենալ հիմնադիրների հետ Դեմո օրվա ավարտից հետո։

Առցանց Դեմո օրը տեղի կունենա Հուլիսի 20-ին ժամը 20։00-ին: Շտապեք ձեռք բերել տոմսեր Eventbrite-ից՝ լինելու առաջիններից մեկը, ովքեր կծանոթանան Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից և ՈՒկրաինայից 13 ստարտափներին։

Hero House-ը Գլենդելում ձեռներեցության կենտրոն է, որը միավորում է Արևելյան Եվրոպայի և Կալիֆորնիայի գիտական և տեխնոլոգիական ներուժը՝ ստեղծելով փորձի և հմտությունների փոխանակաման կամուրջ։

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են արհեստական բանականություն (AI), անվտանգություն, իրերի համացանց (IoT), զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիաներ, քվանտային հաշվարկ,բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում:

Hye Rise Investments-ը ձեռներեցների խումբ է, ովքեր ներդրումներ են կատարում աճի մեծ պոտենցիալով և դեպի ապագան ուղղված տեսլականով ընկերություններում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75