Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՊԵԿ. Բագրատաշեն-Սադախլո անցակետում մեկնարկել է նոր կամրջի շինարարությունը
10/07/2021 15:24
Կիսվել

ՊԵԿ. Բագրատաշեն-Սադախլո անցակետում մեկնարկել է նոր կամրջի շինարարությունը

Կամուրջը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին

Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում մեկնարկել է նոր կամրջի շինարարությունը: Մեկ տարի հետո, ներկայիս կամրջի փոխարեն կգօրծի նոր ենթակառուցվածք:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Արևելյան մաքսատուն-վարչության պետ Դավիթ Բեգինյանի խոսքով՝ նոր կամուրջը նոր լիցք կհաղորդի հայ-վրացական սահմանով իրականացվող ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների հոսքին: Թողունակությունն ավելի արագ և հարմարավետ կդառնա, ինչը կնպաստի մաքսային գործառույթների ավելի արդյունավետ և արագ կազմակերպմանը:

Դեբետ գետի վրա  կառուցվող Բագրատաշեն-Սադախլո կամուրջը ստացել է «Բարեկամություն» անունը՝ խորհրդանշելով հայ-վրացական դարավոր բարեկամությունը: Շինարարության հիմնարկեքի պաշտոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոր կառուցվող ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Տրանսպորտային միջոցների ամբողջ երթևեկը կիրականացվի տեխնիկապես հագեցած, արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգերով ապահովված կամրջով:

Երկու երկրները կապող կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Այն կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Այն նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11