«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-Ն 2011Թ.-ԻՆ ԿԲԱՑԻ 4 ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2011 թվականին Երևանում և մարզերում կբացի 4 նոր մասնաճյուղ: Բանկի հայտարարության համաձայն, նոր մասնաճյուղերի բացումը պայմանավորված կլինի մասնավորապես խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նկատառումներով, նրանց համար կստեղծվեն նոր որակյալ պայմաններ: Նոր մասնաճյուղերի բացմամբ բանկը մտադիր է բարձրացնել նաև իր գործունեության արդյունավետությունը: