Տնտեսական

USD BUY - 387.50-0.50 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 436.00-3.00 EUR SELL - 443.00+0.00
OIL:  BRENT - 62.60+2.69 WTI - 59.74+2.88
COMEX:  GOLD - 3264.90+0.85 SILVER - 32.63+1.59
COMEX:  PLATINUM - 981.60+1.95
LME:  ALUMINIUM - 2416.00+0.69 COPPER - 9206.00+0.89
LME:  NICKEL - 15252.00-1.08 TIN - 29788.00-4.98
LME:  LEAD - 1951.50-0.31 ZINC - 2577.50-0.58
FOREX:  USD/JPY - 145.34+1.08 EUR/GBP - 1.1306-0.03
FOREX:  EUR/USD - 1.1306-0.03 GBP/USD - 1.3304+0.05
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40752.96+0.21 NASDAQ - 17710.74+1.52
STOCKS US: S&P 500 - 5604.14+0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 36830.69+2.18 TOPIX - 2687.78+0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 22504.68+1.74 SSEC - 3279.03+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8496.80+0.02 CAC40 - 7593.87+0.00
STOCKS EUR:  DAX - 22496.98+0.00
02/05/2025  CBA:  USD - 389.41-0.53 GBP - 517.60-3.20
02/05/2025  CBA:  EURO - 441.28-1.73
02/05/2025  CBA:  GOLD - 40248.00-1,187.00 SILVER - 402.20-14.34
ՄԱԿ-ի զեկույց. Համավարակի տարի, որը նշանավորվեց համաշխարհային սովի կտրուկ աճով
13/07/2021 16:33
Կիսվել

ՄԱԿ-ի զեկույց. Համավարակի տարի, որը նշանավորվեց համաշխարհային սովի կտրուկ աճով

Այսօր ՄԱԿ-ը հայտարարեց 2020 թ-ին գլոբալ սովի կտրուկ աճի մասին, որի ամենամեծ պատճառներից մեկը, հավանաբար, պայմանավորված է COVID-19- ի հետևանքներով:  Չնայած համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ քարտեզագրված չէ, սակայն ըստ միջգերատեսչական զեկույցի գնահատման՝ անցյալ տարի թերսնվել է աշխարհի բնակչության տասներորդ մասը՝ մինչև 811 միլիոն մարդ:  Այդ տվյալներից ելնելով կարելի է ենթադրել, որ աշխարհը պետք հսկայական ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա իրագործել մինչև 2030 թվականը սովը վերացնելու՝ իր հանձնառությունը: 

Այս տարվա «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում» զեկույցն  իր տեսակի մեջ առաջինն է, որ տվեց  համավարակի դարաշրջանում համաշխարհային իրավիճակի գնահատականը:  Այդ զեկույցը համատեղ հրապարակել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Նախորդ զեկույցներն արդեն աշխարհին զգուշացրել էին, որ վտանգված է միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ շատ երեխաների պարենային անվտանգությունը:  «Դժբախտաբար համավարակը շարունակում է բացահայտել մեր պարենային համակարգերի թույլ կողմերը, որոնք սպառնում են ամբողջ աշխարհի մարդկանց կյանքին և կենսամիջոցներին», – այս տարվա զեկույցի նախաբանում գրում են ՄԱԿ-ի հինգ կազմակերպությունների  ղեկավարները:

Նրանք շարունակում են նախազգուշացնել «կրիտիկական պահի» մասին, նույնիսկ այն դեպքում, երբ նոր հույսեր են կապվոմ դիվանագիտական ճիգերի ուժեղացված հետ: «ՄԱԿ-ի առաջիկա Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում՝ հանուն աճի գագաթնաժողովիCOP26 կլիմայի փոփոխություն գագաթնաժողովի առումով, ընթացիկ  տարին մի եզակի հնարավորություն է ընձեռում  պարենային համակարգերը փոխակերպելու միջոցով՝  պարենային անվտանգությունն ու սնուցումն առաջ մղելու համար»: «Այս իրադարձությունների արդյունքը», – ավելացնում է հնգյակը, «շարունակելու է ձևավորել սնուցմանն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությանների տասնամյակի երկրորդ կեսը»` գլոբալ քաղաքական մի պարտավորություն, որը դեռ չի իրականացվել: 

Թվերն իրենց մանրամասներով 

Սովը սկսեց վեր սողալ արդեն 2010-ականների կեսերին՝ խորտակելով սովի մակարդակի անշրջելի անկման հույսերը: Մտահոգիչ է այն փաստը, որ 2020 թ-ին աճեց սովի ինչպե՛ս բացարձակ, այնպե՛ս էլ համամասնական ցուցանիշները՝ գերազանցելով բնակչության աճը:  Ըստ գնահատականի, անցյալ տարի թերսնվել է ամբողջ մարդկության գրեթե 9,9 տոկոսը, որը 2019 թ-ի համամատ աճել է 8,4 տոկոսով: 

Թերսնված մարդկանց կեսից ավելին (418 միլիոնը) ապրում է Ասիայում; ավելի քան մեկ երրորդը (282 միլիոնը)՝ Աֆրիկայում և դրանց մի փոքր մասը (60 միլիոնը)՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: Սակայն սովի մակարդակի կտրուկ աճը գրանցվել է հենց Աֆրիկայում, որտեղ՝ ցանկացած այլ տարածաշրջանի համեմատ, թերսնվածության գնահատված մակարդակը՝   ավելի քան կրկնակի է և ընդգրկում է բնակչության գրեթե 21 տոկոսը: 

Այլ հաշվարկների դեպքում էլ 2020 թվականը շատ մռայլ տպավորութուններ է առաջացնում:  Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,3 միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում զրկված է եղել բավարար սննդի հասանելիությունից: Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անվտանգության չափավոր կամ խիստ անբավարարության  տարածվածություն, նախորդ հինգ տարիների համեմատ՝ մեկ տարվա ընթացքում բարձր թռիչք է արձանագրել: Խորացել է գենդերային անհավասարությունը, օրինակ՝ 2020 թվականին պարենով չապահովված յուրաքանչյուր 10 տղամարդուն հասնում էր պարենով չապահովված 11 կին (2019 թ-ի 10,6-ի համեմատ):

Թերսնվածությունը շարունակվել է իր բոլոր դրսևորումներով, որտեղ ամենաբարձր գինը վճարել են հենց երեխաները:  Այսպես, ըստ գնահատման՝ 2020 թ-ին ավելի քան 149 միլիոն՝ հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ աճը կանգ է առել  կամ տարիքի համեմատ նրանց հասակը  չափազանց կարճ է;  ավելի քան 45 միլիոնը հյուծված են կամ իրենց հասակի համեմատ չափազանց վտիտ են  և գրեթե 39 միլիոն մարդ տառապում է գիրությունից:  Մի ամբողջ երեք միլիարդ մեծահասակներ և երեխաներ զրկված են մնացել առողջ սննդակարգից՝ հիմնականում չափազանց մեծ ծախսերի պատճառով: Վերարտադրողական տարիքի կանանց գրեթե մեկ երրորդը տառապում է սակավարյունությունից: Չնայած որոշ ոլորտներում գրանցված առաջընթացին, օրինակ այն, որ ավելի շատ նորածիններ են սնվում բացառապես մայրական կաթով, գլոբալ առումով  աշխարհը հազիվ թե մինչև 2030 թվականը կարողանա հասնել սնման ցուցանիշների որևէ թիրախին:

Սովի և թերսնման այլ շարժիչ ուժերը

Համավարակի հետևանքով աշխարհի շատ մասերում դաժան անկում է գրանցվել և վտանգվել է սնդամթերքի հասանելիությունը:   Սակայն սովը տարածվում էր նույնիսկ համավարակից առաջ և դանդաղել էր թերսնման հաղթահարման առաջընթացը: Սա առավել բնորոշ էր   հակամարտություններից, ծայրահեղ կլիմայական երևույթներից կամ տնտեսական անկումից տուժած կամ խիստ անհավասարության դեմ պայքարող երկրներում, և զեկույցում դրանք բոլորը նշված են որպես պարենային անբավարության՝ իրար փոխազդող հիմնական շարժիչ ուժերը:

Ինչ վերաբերում է ներկայիս միտումներին, ապա ըստ Աշխարհում պարենային անվտանգության և սնուցման   գնահատման, Կայուն զարգացման 2-րդ նպատակը (սովի վերացում մինչև 2030 թ.) գրեթե 660 միլիոն մարդու համար չի իրականացվի: Այս 660 միլիոնից մոտ 30 միլիոնը կարող է կապված լինել համավարակի տևական ազդեցությունների հետ:

Ինչ է կարելի (պետք) անել

Ինչպես նշվել էր անցյալ տարվա զեկույցում, պարենային համակարգերի փոխակերպումը կարևոր է պարենային անվտանգությանը հասնելու, սնուցումը բարելավելու և բոլորի համար առողջ սննդակարգը հասանելի դարձնելու համար: Այս տարվա զեկույցն ավելի հեռու է գնացել և ընդգծել է «փոխակերպման վեց ուղիներ»: Ըստ հեղինակների՝ սովի և թերսնման շարժիչ ուժերին հակազդելու համար պետք է ապավինել «քաղաքականության և ներդրումային ծրագրերի հիմնավորված փաթեթին»:

Կախված յուրաքանչյուր երկրում առկա կոնկրետ շարժիչ ուժից (կամ դրանց համադրությունից), զեկույցը քաղաքական գործիչներին հորդորում է.

  • հակամարտության գոտիներում ինտեգրել հումանիտար, զարգացման և խաղաղության քաղաքականություն: Օրինակ՝ սոցիալական պաշտպանության միջոցառումների միջոցով, որպեսզի սնունդ հայթայթելու համար ընտանիքները ստիպված չլինեն վաճառել իրենց սուղ միջոցները:
  • բարձրացնել կլիմայի փոփոխության նկատմամբ պարենային համակարգերի դիմակայունության մակարդակը:  Օրինակ՝ ֆերմերային փոքր տնտեսություններին՝ կլիմայական ռիսկերի դեմ ապահովագրության և կանխատեսումների վրա հիմնված՝ ֆինանսավորման լայն հասանելիություն ապահովելու միջոցով;
  • ամրապնդել տնտեսական դժվարություններից առավել խոցելի անձանց դիմակայունությունը: Օրինակ՝ բնեղեն կամ դրամական աջակցության ծրագրերի միջոցով՝ մեղմել համաճարակային տեսակի ցնցումների կամ սննդամթերքի գների անկայունության ազդեցությունը:
  • Միջամտել մատակարարման շղթաների բոլոր օղակներում` սննդարար սննդամթերքի գինն նվազեցնելու նպատակով, օրինակ` խթանելով կենսահարստացված մ՛շակաբույսերի մշակության կամ միրգ և բանջարեղեն արտադրողների համար շուկաներ մուտքը դյուրին դարձնելու միջոցով:
  • հաղթահարել աղքատությունը և կառուցվածքային անհավասարությունները: Օրինալ՝ տեխնոլոգիաների փոխանցման և սերտիֆիկացման ծրագրերի միջոցով՝ աղքատ համայնքներում զարգացնել պարենի արժշղթան:
  • ամրապնդել պարենային միջավայրը և փոխել սպառողների վարքագծը: Օրինակ՝ արդյունաբերական տրանս-ճարպերը վերացնելու և սննդի մեջ աղի և շաքարի պարունակությունը նվազեցնելու կամ երեխաներին սննդամթերքի շուկայավարման բացասական ազդեցությունից պաշտպանելու միջոցով։

Զեկույցը նաև կոչ է անում՝ փոխակերպումը հնարավոր դարձնելու համար «կառավարման մեխանիզմների և ինստիտուտների բարենպաստ միջավայր» ստեղծել: Այն հանձնարարում է քաղաքական գործիչներին լայն խորհրդակցություններ ծավալել; ընդլայնել կանանց և երիտասարդների իրավունքները;  և ընդլայնել տվյալների և նոր տեխնոլոգիաների մատչելիությունը:Առաջին հերթին հեղինակները աշխարհին հորդորում են գործել հենց հիմա  կամ դիտել, թե համավարակի պատճառած ցնցումներից ձերբազատվելուց շատ ժամանակ անց՝ ինչպես են հետագա տարիներին ավելի սաստկանալու սովի և թերսնման կրկնվող շաչժիչ ուժերը: 

02/05/2025
դրամ
Դոլար (USD)
389.41
-0.53
Եվրո (EUR)
441.28
-1.73
Ռուբլի (RUR)
4.71
-0.09
Լարի (GEL)
141.78
-0.07
40248.00
-1,187.00
Արծաթ
402.20
-14.34