Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ, ԸՆԴԱՌԱՑԵԼՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԻՆ, ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ
01/12/2010 11:23
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ, ԸՆԴԱՌԱՑԵԼՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԻՆ, ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ

Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ը հայտարարել էր մրցույթ` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ամերիաբանկից` բանկը, ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիվ խնդրանքներին, կապված այն համգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսը ուսանողների համար ծանրաբեռնված էր միջանկյալ քննություններով և անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն սույն թվականի դեկտեմբերի 21-ին:
 
Նշենք, որ մրցույթին մասնակցում են բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/: Մրցույթի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը զետեղված է Ամերիաբանկի ինտերնետային կայքում:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:
 
«Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69