ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 1 ՄԼՆ-ՈՎ
Հոկտեմբեր ամսվա արդյունքներով Ռուսաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կրճատվել է շուրջ 1,03 մլն-ով և կազմել 215,47 մլն մարդ: AC&M Consulting հետազոտական ընկերության տվյալների համաձայն, այս մեկ ամսվա ընթացքում ռուսական բջջային կապի օպերատորներ «Վիմպելկոմ»-ի և «ՄՏՍ»-ի բաժանորդների թվաքանակը կրճատվել է համապատասխանաբար 0,6 մլն-ով և 0,3 մլն-ով: Այս նույն ժամանակահատվածում, «Մեգաֆոն»-ի բաժանորդների բազան աճել է շուրջ 0,5 մլն-ով և կազմել ավելի քան 5 մլն մարդ: