Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱԼՊԱՐԻ – FOREX-Ը ԺԱՄԱՆՑ ՉԷ, ԱՅԼ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ՈԼՈՐՏ
01/12/2010 10:21
Կիսվել

ԱԼՊԱՐԻ – FOREX-Ը ԺԱՄԱՆՑ ՉԷ, ԱՅԼ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ՈԼՈՐՏ

«ԱԼՊԱՐԻ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մենեջեր-դասախոս Կարեն Թադևոսյանի հարցազրույցը «Բիզնես 24»-ին.

– Պրն. Թադևոսյան, «ԱԼՊԱՐԻ»-ն իր գործունեությունը Հայաստանում մեկնարկել է այս տարվա փետրվարին: Ինչպե՞ս կգնահատեք ընկերության գործունեությունն այս ժամանակահատվածում:
– «ԱԼՊԱՐԻ»-ն միջազգային բրոքերային ընկերություն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործել Forex շուկա, և այսօր մենք Հայաստանում  ներկայանում ենք միայն ուսուցման ծրագրերով: Forex շուկայով հետաքրքրվող անձանց սովորեցնում ենք ճիշտ աշխատել, ճիշտ օգտվել ֆինանսական գործիքներից, որպեսզի հետագայում յուրաքանչյուրն, աշխատելով ինքն իր վրա, կարողա հասնել որոշակի արդյունքների: Հանդիսանալով  «ԱԼՊԱՐԻ» ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում` մենք ինքներս բրոքերային ծառայություններ չենք մատուցում:

-Ձեր կողմից կազմակերպվող դասընթացներին մասնակցությունը պահանջու՞մ է որոշակի պատրաստվածություն:
-Այսօր մեր ընկերությունն առաջարկում է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ուսուցման դասընթացներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ուղղակի ցանկալի է, որպեսզի մասնակիցն ունենա մաթեմատիկական որոշակի գիտելիքներ: Անվճար դասընթացները կազմակերպվում են սեմինարների տեսքով` ծանոթացում Forex շուկային, մասնակիցներին, իսկ առավել պրոֆեսիոնալ մակարդակով հնարավորություն է տվում աշխատել համապատասխան ֆինանսական գործիքներով:

-Ձեր գնահատմամբ` աճու՞մ է միջազգային արժութային շուկայում հայաստանյան խաղացողների թիվը:
-Կարելի է ասել, որ Հայաստանում օրեցօր շատանում են Forex շուկայի մասնակիցների թիվը, սակայն, այս տեսանկյունից Հայաստանում կա լուրջ բացթողում: Խնդիրը վերաբերում է Forex շուկայի ճիշտ գնահատմանը: Մարդիկ այսօր Forex շուկային առավել հաճախ վերաբերում են  որպես գումար աշխատելու հեշտ միջոցի. ներդնելով որոշակի գումար` ցանկանում են կարճ ժամանակահատվածում կրկնապատկել կամ եռապատկել այն, և, կորցնելով իրենց գումարները, Forex-ը նույնականացնում են խաղատան հետ: Իսկ պրոֆեսիոնալ թրեյդերներն, ովքեր շուկայում ռեալ աշխատում են, բավականին քիչ են:

-Պահանջված են արդյո՞ք «ԱԼՊԱՐԻ»-ի մատուցած բորքերային ծառայությունները Հայաստանում:
-«ԱԼՊԱՐԻ» ընկերությունը, գործունեություն ծավալելով տարբեր երկրներում, առաջարկում է ծառայությունների մեծ փաթեթ, որոնցից կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող: Հայաստանում, սակայն, այս առումով կա խնդիր: Սահմանափակ է Forex շուկայի այն խաղացողների թիվն, ում կարելի է տրամադրել այս ծառայությունները: 


Forex շուկայում իր գործունեության 11-ամյա պատմության ընթացքում «ԱԼՊԱՐԻ» ընկերությունը ծառայություններ է մատուցել աշխարհի ավելի քան 100 երկրների շուրջ 200 հազար հաճախորդների: «ԱԼՊԱՐԻ» ընկերության պաշտոնական գործընկերների գրասենյակները ներկայացված են ՌԴ ավելի քան 50 քաղաքներում և արտերկրում: Ընկերությունն ունի պաշտոնական գործընկերներ Լատվիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Հայաստանում, Ղազախստանում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Էկվադորում և Պերուում:  ԱԼՊԱՐԻ բրենդի ներքո են գործում նաև  Alpari (UK) Limited (Մեծ Բրիտանիա) և Alpari (US) (ԱՄՆ) ընկերությունները:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08