Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՍԹԱՐ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ. «ԱՍՏՂԱՅԻՆ ՍԹԱՐՔԱՐՏ»
03/12/2010 14:22
Կիսվել

ՍԹԱՐ-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ. «ԱՍՏՂԱՅԻՆ ՍԹԱՐՔԱՐՏ»

ՍԹԱՐ առևտրային ցանցը ս.թ. դեկտեմբերի 1-ից ներդրել է նոր հավատարմության ծրագիր “Աստղային ՍթարՔարտ”: Ինչպես տեղեկացրեցին Արմինֆո-ին ՍԹԱՐ-ի մամլո ծառայությունից, նոր պարգևատրման համակարգի համաձայն հաճախորդների քարտերին հաշվարկվում են աստղեր  (միավոր) ՍԹԱՐ սուպերմարկետներում կատարված գնումների դիմաց:

Համաձայն աղբյուրի, մոտակա 3 ամիսների ընթացքում, ներկայիս ՍթարՔարտատերերը կարող են շարունակել օգտագործել իրենց զեղչային քարտերը: Ծրագիրը լիովին կանցնի նոր համակարգին միայն 2011թ.-ի մարտի 1-ից: Իսկ մինչև մարտի 1-ը զեղչային ՍթարՔարտ կրողները, նոր համակարգին անցնելու դեպքում, կստանան ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից նվեր 100 աստղ:

Նոր հավատարմության ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել է ընկերության ղեկավարության կողմից դեռևս 2009թ.-ի վերջում` այս ոլորտում համաշխարհային փորձի և հայաստանյան շուկայի տենդենցի ուսումնասիրությունից հետո: Ծրագրի ֆունկցիոնալ համակարգի կատարելագործման համար կատարվել են մի շարք վերլուծություններ, ավելի մանրամասն ուսումնասիրվել են հաճախորդների հարցումները: Ծրագրի յուրաքանչյուր նոր մասնակցի հաշվին, որպես նվեր, ավելացվում է 50 աստղ (միավոր): Գնումների դիմաց հավաքված աստղերը (միավոր) ավտոմատ մուտքագրվում են հաճախորդի անձնական քարտի հաշվին, որոնք հետագայում դառնում են ՍթարԴրամներ, որով կարելի է վճարել յուրաքանչյուր տեսակի ապրանքի դիմաց ՍԹԱՐ առևտրային ցանցում:

Ինչպես ներկայացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, նոր Աստղային Սթարքարտատերերը ՍԹԱՐ առևտրային ցանցում կստանան մինչև 10% զեղչ: Պարգևատրման նոր համակարգը կուտակային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում կիրառել ավելի անհատական մոտեցում և ներկայացնել հաճախորդներին հետաքրքիր և շահավետ առաջարկներ: Հաճախորդները հնարավորություն ունեն հավաքել աստղեր (միավորներ)` կատարելով գնումներ ՍԹԱՐ-ում, որի շնորհիվ հետագայում նրանք բավականին շատ կխնայեն գնումներ կատարելիս:

Բացի այդ, ՍԹԱՐ-ը պլանավորում է նաև խրախուսել իր ամենահավատարիմ հաճախորդներին և նվիրել հավելյալ աստղեր (միավորներ)` կախված հաճախումների քանակից և գնված ապրանքների ծավալից: Նոր համակարգի կարևորագույն առավելություններից է այն, որ նոր համակարգը, ի տարբերություն զեղչայինի, հնարավորություն է տալիս հավաքել աստղեր բոլոր տեսակի ապրանքները գնելիս, ներառյալ խթանավաճառքներում ընդգրկված ապրանքները:

Հիշեցնենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցը ընդգրկում է 18 սուպերմարկետ, որոնցից մեկը գործում է Հրազդան քաղաքում, մնացած 17-ը` Երևանում: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հանդիսանում է ՍԹԱՐ-ի բաժնետերը `28,3%, իսկ բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Հենրիկ Զախարյանցին` 71,1%:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69