Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
J.P. MORGAN ԲԱՆԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է Բ. ՄԵԴՈՖԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ
03/12/2010 16:18
Կիսվել

J.P. MORGAN ԲԱՆԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է Բ. ՄԵԴՈՖԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

NBC հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ J.P. Morgan Chase ամերիկյան բանկային խումբը մեղադրվում է Բեռնարդ Մեդոֆի ֆինանսական  բուրգի հետ համագործակցելու մեջ: Փաստաբան Իրվիգան Պիկարդը, ում դատարանը նշանակել էր Բ. Մեդոֆի մեքենայություններից տուժածների շահերի պաշտպան, Մանհեթենի ֆեդերալ դատարան  սնանկության հայց է ներկայացրել բանկի դեմ: Նա բանկից պահանջում է 6.4 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում:

Փաստաբանը նշում է, որ նույնիսկ ստանալով բազմաթիվ ահազանգեր Բ. Մեդոֆի գործունեության վերաբերյալ` J.P. Morgan Chase բանկը աչք է փակել մեքնայությունների վրա: J.P. Morgan Chase համարվում է Բ.Մեդոֆի սխեմայի հիմնական մասնակիցներից մեկը:

J.P. Morgan Chase բանկային խումբն իր հերթին առաջադրված մեղադրանքները համարում է անհիմն և ակնհայտ սուտ: Բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ի. Պիկարդի կողմից ներկայացված բողոքը խեղաթյուրում է ինչպես փաստերը, այնպես էլ օրենքները` փորձելով արձագանք առաջացնել ԶԼՄ-ներում:

Բ.Մեդոֆի մեքենայություններից տուժածները կարող են փոխհատուցման հայց ներկայացնել մինչև 2010թ.-ի դեկտեմբերի 11-ը: Նախորդ շաբաթվա ընթացքում Ի.Պիկարդը 100-ից ավել փոխհատուցման հայց է ներկայացրել, որոնցից ամենահնչեղը շվեցարական UBS բանկին ներկայացված հայցն է, որով Ի. Պիկարդը բանկից պահանջում է մոտ 2 միլիարդ դոլար:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12