Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կենտրոնական բանկ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին
23/07/2021 13:59
Կիսվել

Կենտրոնական բանկ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին

ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին:

Օրենքում կատարված հիմնական փոփոխություններն են.

  • Կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների կասեցման իրավասությունը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդից փոխանցվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ ՖԴԿ), փոփոխվել է նաև կասեցման կիրառման գործընթացը՝ հաշվի առնելով քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին օժանդակելու անհրաժեշտությունը:
  • Ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ դրանում ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Նշված անձինք դիտարկվում են որպես փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) բարձր ռիսկի չափանիշ, և այդ անձանց հետ գործարքներ կնքելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս անհրաժեշտ է իրականացնել հավելյալ պատշաճ ուսումնասիրություն:
  • Հստակեցվել է իրական շահառուի հասկացությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի համար սահմանվել են հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունը ստուգելու նպատակով անհրաժեշտ քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորելու ու պահպանելու պահանջը։
  • Մի շարք փոփոխություններ կապված են Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկում հետ, մասնավորապես սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՖԴԿ-ի հանձնարարականների ստացման մասին հաճախորդներին կամ այլ անձանց հայտնելու արգելք՝ նշված արգելքը նպատակ ունի ապահովել ՖԴԿ-ի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտումը երրորդ անձանց:

Տրվել է «դրամական փոխանցում» հասկացության սահմանումը՝ որպես գործարք, որը ֆինանսական հաստատության միջոցով իրականացվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝  անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից: Նախատեսվել է նաև դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատության պարտականությունը՝ Օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող բոլոր փոխանցումների իրականացումը մերժելու մասով:

  • Որոշ փոփոխություններ նպատակ ունեն ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ ՖԱԹՖ-ի 1-ին, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ և 25-րդ հանձնարարականներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, որոնք կրել են ինչպես բովանդակային, այնպես էլ ՖԱԹՖ-ի մեթոդաբանությամբ նախատեսված բառակազմին Օրենքի լիարժեք համապատասխանեցման բնույթ: Օրենքում կատարվել են նաև այլ ոչ էական տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Օրենքի փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85