Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Ամասիայի բրդի գործարանում ներդրումներ է կատարվում արտադրության շարունակականությունն ապահովելու համար
26/07/2021 17:25
Կիսվել

Ամասիայի բրդի գործարանում ներդրումներ է կատարվում արտադրության շարունակականությունն ապահովելու համար

Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում հիմնադրված Ամասիայի բրդի գործարանում  ներդրումներ է կատարվում:

Ամասիայի բրդի գործարանը հիմնադրվել է People in Need չեխական բարեգործական կազմակերպության կողմից 2018-2020 թթ․ ընթացքում ՀՀ կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացված «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Ծրագրի իրականացման գործընկերներն են Ամասիայի համայնքապետարանը, «Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը։ Դոնոր կազմակերպությունների պլանավորված ֆինանսավորման ավարտից հետո ծրագրի մասնակից կողմերի  համաձայնությամբ «Շիրակի մարզի զարգացման հիմնադրամ»-ի և գործարար Կարեն Գոմցյանի կողմից ստեղծվել է «Ամասիայի բրդի գործարան» ՓԲԸ-ն, որտեղ գործարար Կարեն Գոմցյանը ներգրավվել է որպես ներդրող ու նորաստեղծ ընկերության տնօրեն՝ պատասխանատվություն վերցնելով ապահովելու գործարանի արտադրության շարունակականությունը, պահպանելով աշխատատեղերն ու գործունեությունը բրդի արժեշղթայում:

Օրերս աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, People in Need միջազգային կազմակերպության համահիմնադիր ու գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը, հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը և գործարար Կարեն Գոմցյանը:

ՀՀ ՏԿԵՆ տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց Եվրոպական միության  դերը համայնքի զարգացման գործում ու շնորհավորեց բոլոր կողմերին հաջողված պիլոտային ծրագրի, ձևավորված մոդելի ու շարունակականության ապահովման համար: Համայնքում ստեղծված աշխատատեղերն ու բրդի արժեշղթայի զարգացումը նկատելի արդյունք է տալիս, իսկ նոր մեկնարկող ծրագրերը Շիրակի մարզում, ինչպես նաև գործարար ներդողի ներգրավվումն էլ՛ ավելի ամուր հիմքեր են ստեղծում տնտեսության զարգացման համար:

Կարեն Գոմցյանն իր հերթին նշեց, որ արդեն մեկնարկել են շինարարական մեծ աշխատանքներ արտադրության տեսականին ու ծավալները ընդլայնելու համար: Գործարանը կշարունակի Ամասիայի կանանց ձեռագործ ապրանքների ստեղծումը, ինչպես նաև կլինեն մեքենայացված ու մեծաքանակ ապրանքներ արտահանման համար:

People in Need կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը շնորհակալություն հայտնեց կողմերին ծրագրի հաջող ընթացքի ու զարգացման նոր հեռանկարների համար: «Այն ինչ տեղի ունեցավ այս երկու տարիների ընթացքում հասարակական ոլորտի երազանքն է․ զարգացման ծրագրերը պետք է այսպես աշխատեն ու շարունակականություն ապահովեն», նշեց Շիմոն Պանեկը։

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ People in Need ՀԿ-ի կողմից 2018-2020 թվականների ընթացքում։ Ծրագրի փաստացի բյուջեն կազմել է շուրջ 520 000 եվրո, որտեղ ԵՄ-ի ներդրումը շուրջ 330 000 եվրո է, ՀՀ կառավարությանը՝ 83 000,  People in Need՝ 76 000, Ամասիայի համայնքապետարան՝ 27 000, մյուս գործընկերներ՝ 3000։ Ամասիայի բրդի գործարանի հիմնադրմանը զուգահեռ բրդի արժեշղթայում հիմնադրվել են նաև 6 փոքր ձեռնարկություններ Շիրակի մարզի տարբեր համայքներում, որոնք օգտագործում են Ամասիայի բրդի գործարանի բուրդն ու արտադրում բրդյա տարբեր պարագաներ ստեղծելով նոր աշխատատեղեր։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00