
Արա Խաչատրյան. Ucom-ը բանակցում է գերարագ ցանց ունենալու ուղղությամբ
Օլիմպիական խաղերում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր Ucom-ի թիմը ևս Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում է։ Իսկ ի՞նչ է անում Ucom-ի ցանկացած աշխատակից օտար երկրում հայտնվելիս։ Ucom-ի գլխավոր գործադիր Արա Խաչատրյանի խոսքով՝ փորձարկում է ինտերնետի արագությունը։
«Ճապոնիան այն զարգացած ու նորարար երկրներից է, որտեղ շարժական ցանցը #5G է screenshot-ի վրա պատկերաված արագություններով», – գրել է Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ Ucom-ն այս պահին բանակցում է այսպիսի գերարագ ցանց ունենալու ուղղությամբ։