Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները
27/07/2021 18:05
Կիսվել

Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ձեռնարկած միջոցառումների շրջանակում մոտ 61 մլրդ դրամ  է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած արցախցիների աջակցությանը:

Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը: Յուրաքանչյուր արցախցու միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 68 հազար դրամի չափով: Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ դրամական աջակցությունը կազմել է 300 հազար դրամ: Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած  բնակիչների միանվագ աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանվել է 250 հազար դրամ:

«Ասեմ, որ բոլոր միջոցառումների մասով մենք ունենք խնդիր՝ անձի փաստացի հաշվառման հետ կապված: Արցախի մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, շահառուների ցուցակը թարմացվում է, վճարումները շարունակվում են: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ բոլոր ծրագրերով սահմանված դրամական աջակցությունը տրվում է յուրաքանչյուր անձի: Կապ չունի, թե ընտանիքը քանի անձից է բաղկացած, անդամները չափահաս են, թե ոչ»,- ասաց Անահիտ Գալստյանը:

Ուշադրության կենտրոնում են եղել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձինք:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ այս ուղղությամբ շահառուներին տրամադրվել է միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500 000 դրամի չափով: Շուրջ 7 հազար 400 շահառուի վճարվել է 3.5 մլրդ դրամ: Միանվագ դրամական օգնություն տրամադրվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց:

«Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների համար սահմանվել է 5 000 000 դրամ: Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 3 000 000 դրամ, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին՝ համապատասխանաբար 2 և 1 մլն դրամ»,- ասաց Արտակ Հարությունյանը: Նշված ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխայի դեպքում սահմանվել է 3 000 000 դրամ:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսը: Այն անձինք, որոնք դեռ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, դիմում են օպերատիվ շտաբ, և այդ հարցերը կարգավորելուց հետո, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում: Այս ընթացքում կատարվել է արցախցիների կարիքների գնահատում՝ առանձնացնելով առաջնահերթությունները:

«Կեցության ու զբաղվածության հարցերը շարունակում են առաջնահերթ մնալ տեղահանված արցախցիների շրջանում: Զբաղվածության ուղղությամբ երկու ծրագիր արդեն իրականացվում է: Առաջինի շրջանակում շահառուն աշխատանքի անցնելու դեպքում պետությունը 3 ամիս ամեն ամսվա համար 100 հազար դրամ է վճարում: Ստացվում է և՛ աշխատանք, և՛ ուսուցում: Գործատուները պատրաստ են աջակցել դիմող տեղահանված արցախցիներին: Ասեմ, որ արդեն շուրջ 300 հոգի օգտվում են ծրագրից: Գործում  է նաև «Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց» ծրագիրը»,- ասաց Սասուն Սավադյանը:

Այս ընթացքում արցախցիներին հյուրընկալած կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք նույնպես աջակցություն են ստացել: Ծրագիրն ավարտվում է օգոստոսին: Արտակ Հարությունյանը նշեց, որ այժմ քննարկվում են հետագա անելիքներն արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04