Tesla-ն ռեկորդային շահույթ է ստացել
2021թ. երկրորդ եռամսյակի արդյունքում էլեկտրամեքենաների արտադրության առաջատար ամերիկյան Tesla ընկերությունը ստացել է ռեկորդային 1.14 մլրդ դոլար շահույթ, ինչի արդյունքում ընկերության արժեթղթերի գինն աճել է 2%-ով։ Tesla-յի արձանագրած շահույթը 10 անգամ մեծ է 2020թ. համադրելի ցուցանիշից։
Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում Tesla-յի ավտամեքենաշինական բիզնեսի հասույթը կազմել է 10.21 մլրդ դոլար։ Ընկերությունն արադրել է 206,421 մեքենա, և վաճառքի է հանել 201,205 մեքենա։ Առաջին անգամ է, որ ընկերության արտադրության ծավալները համապատասխանում են վերլուծաբանների սպասումներին։ Ինչ կայանում է էներգետիկ բիզնեսին, ապա Tesla-յի արևային վահանակների բիզնեսի հասույթը 801 մլն դոլար է, իսկ Bitcoin-ում կատարված 1.3 մլրդ դոլար ներդրումը ընկերության 23 մլն դոլարի կորուստ է բերել։