Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
«Տեքսաս Փրոդաքշընը» ստացավ արտոնություն. կիրականացվի 995,3 մլն դրամի ներդրումային ծրագիր
29/07/2021 14:13
Կիսվել

«Տեքսաս Փրոդաքշընը» ստացավ արտոնություն. կիրականացվի 995,3 մլն դրամի ներդրումային ծրագիր

Բավարարվեց հագուստի արտադրությամբ զբաղվող «Տեքսաս Փրոդաքշըն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ըստ նախագծի հիմնավորման, արտոնությունը վերաբերում է առաջիկա երեք տարում ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներին:

«Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է  իրականացնել 995,3 մլն դրամի ներդրում հումք ձեռք բերելու համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղղվածությունն է արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում: Ընկերությունը ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994,1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85