
Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ
Կառավարության նիստում որոշվեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի գնման համար։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նիստում նշեց, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 50 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերել Հայաստանին:
Իր հերթին առողապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Լիտվայի կառավարությունն էլ հաստատել է Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը: