08/12/2010 12:18
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԱՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ-ի ՀԵՏ
Ռուսաստանն ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու վերաբերյալ բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ: Համապատասխան փաստաթուղթը երկու կողմերը ստորագրել են Բրյուսելում` Ռուսաստան-ԵՄ համաժողովի շրջանակներում:
2010թ.-ի հոկտեմբերին ավարտվել էին ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ բանակցությունները Չինաստանի հետ: Այն ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դառնալ ԱՀԿ-ի անդամ առաջիկա տաս ամսվա ընթացքում,այսինքն` 2011թ.-ի օգոստոսին:
ՌԴ-ն միակ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն է աշխարհում, որը դեռևս չի անդամակցում ԱՀԿ-ին:
Ռուսաստանը տասնհինգ տարի է, ինչ ԱՀԿ-ին անդամակցության բանակցություններ է վարում: Առվել ծանր էին բանակցությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
