Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ» ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՓԱԹԵԹ` ԻՐ ՇՈՒՐՋ 220 ՊՐԵՄԻՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
08/12/2010 17:37
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ» ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՓԱԹԵԹ` ԻՐ ՇՈՒՐՋ 220 ՊՐԵՄԻՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Ամերիաբանկը ներկայացնում է «Ամերիա Պրեմիում» սպասարկման նոր փաթեթ: Այսօր` դեկտեմբերի 8-ին, տեղի ունեցավ բանկի «Պրեմիում» սրահի բացման արարողությունը, որի շրջանակներում «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայացրեց բանկի Պրեմիում հաճախորդների համար նախատեսված «Ամերիա Պրեմիում» սպասարկման փաթեթը, որը կոչված է ընդգծելու հաճախորդի Պրեմիում կարգավիճակը Ամերիաբանկում: Արտակ Հանեսյանի խոսքերով` փաթեթը ներառում է բարձրակարգ սպասարկում «Ամերիա Պրեմիում» սրահում, «Ամերիա Պրեմիում» քարտ, ծառայությունների և սակագների Պրեմիում փաթեթ:

Ընդհանուր առմամբ, Ամերիաբանկի Պրեմիում հաճախորդների համար  ստեղծված են առանձնահատուկ պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ազատ տնօրինել ժամանակը, օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը, ստանալ անհատականացված մոտեցում, մշտապես իրազեկ լինել Բանկի նորամուծություններին, կարևոր իրադարձություններին, Բանկի ծառայությունների ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին, ինչպես նաև մասնակցություն ունենալ Բանկի կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում Ամերիաբանկի Պրեմիում հաճախորդը կարող է սպասարկվել բանկային օրվա ավարտից հետո կամ անմիջականորեն իր գրասենյակում:

Ինչ վերաբերում է բանկի նորաբաց Պրեմիում սրահին, ապա այն նախագծվել է առանձնահատուկ հարմարավետություն ապահովելու նպատակով: Երկու սահմանափակ հասանելիությամբ մուտքերը հնարավորություն են ընձեռում առանձնանալ Բանկի ընդհանուր սպասարկման սրահից և միևնույն վայրում համատեղել սպասարկումը և Ամերիա խմբի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները: Պրեմիում հաճախորդները կարող են տեղում ստանալ մանրամասն խորհրդատվություն բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ և իրականացնել ցանկացած բանկային գործառնություն, ներառյալ կանխիկով գործարքները:

Պրեմիում հաճախորդների համար մշակվել են մի շարք արտոնություններ և հատուկ սակագներ` Բանկի և գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների համար:

Ինչպես ընդգծեց Արտակ Հանեսյանը, Պրեմիում հաճախորդ դասակարգվելու համար անհրաժեշտ է բավարարել որոշ չափանիշների, որոնք վերաբերում են հաճախորդի բանկային հաշվի մնացորդին և ամսական շրջանառությանը: Այս տեսանկյունից կարևորվում է նաև հաճախորդի կապվածությունը բանկին և ծառայությունների քանակը, որոնցից օգտվում է հաճախորդը: Միևնույն ժամանակ, Արտակ Հանեսյանը նշեց, որ ներկայումս բանկն ունի շուրջ 100 Պրեմիում ֆիզիկական անձ հաճախորդ, և շուրջ 120 Պրեմիում իրավաբանական անձ  հաճախորդ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75