Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 230,476-ի (+137)
Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Ունենք 147 առողջացած և 2 մահվան դեպք: