09/12/2010 16:53
ԿՈՒԴՐԻՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
2011-2013թ.-ի ընթացքում նավթը մի քանի ամիսների կտրվածքով կվաճառվի 60 դոլարից ցածր գնով: Նման կանխատեսում է արել Ռուսաստանի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Նշենք, որ առաջիկա տարիների համար Ռուսաստանի բյուջեում ռուսական նավթի միջին տարեկան գինը նախատեսվում է 2011 թվականին` 75 դոլար,2012 թվականին` 78դ ոլար, 2013 թվականին` 79 դոլար մակարդակում:
Հատկանշական է, որ նավթի ներկայիս գները թույլ չեն տալիս Ռուսաստանին ունենալ առանց պակասուրդի բյուջե: 2011թ.-ին կանխատեսվում է բյուջեի պակասուրդ` ՀՆԱ-ի 2.9-3.6% սահմաններում: Ավելի վաղ` հոկտեմբերին, Կուդրինը հայտարարել էր, որ 2011թ.-ի բյուջեն կարող է լինել առանց պակասորդի,եթե նավթի միջին տարեկան գինը լինի 109 դոլար:
JP Morgan բանկն ակնկալում է, որ 2012թ.-ի վերջին նավթը կարժենա մոտ 120 դոլար, իսկ Goldman Sachs-ի կանխատեսմամբ` նավթի գինը կտատանվի 110 դոլար մակարդակում:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
