Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուստաալիք
05/08/2021 15:58
Կիսվել

Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուստաալիք

Օգոստոսի 20-ից Ucom ընկերությունն առաջինը Հայաստանում կսկսի հեռարձակել 4K որակի «Love Nature» հեռուաստաալիքը, որին հասանելիություն կստանան Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդները՝ իրենց դիմումի համաձայն:

4K որակի 3840 × 2160 թողունակության շնորհիվ բաժանորդները կդիտեն SD հեռուստաալիքների այսօրվա չափանիշները մինչև 20 անգամ գերազանցող պատկեր: Իսկ HD հեռուստաալիքների հետ համեմատության մեջ 4K որակի պատկերը մինչև 4 անգամ ավելի հստակ է, իրականին շատ մոտ և ունի ավելի հարուստ գունապնակ:

«Շարունակեք ապրել լավագույն պահերը Ucom-ի հետ։ Հայաստանում այսօր առաջինն ենք, որ մեր բաժանորդների համար հասանելի ենք դարձրել 4K որակի հեռուստաալիք։ «Love Nature»-ի շնորհիվ դուք կխորասուզվեք վայրի բնության և կենդանական աշխարհի բազմազանության մեջ։ Այս հեռուստաալիքը ձեր ընտանիքի բոլոր անդամների համար է։ 4K ցնցող որակի պատկերների միջոցով դուք իսկապես կհիանաք մեր մոլորակի գեղեցկությամբ: Ասեմ, որ մենք շուտով կունենանք նաև 4K որակի այլ հեռուստաալիքներ», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ 4К որակի «Love Nature»-ը բնության մասին մասնագիտացված և բացառիկ որակի բովանդակություն հեռարձակող հեռուստաալիք է՝ «BBC», «TRUE to NATURE» և «ICON FILMS»-ի հետ համատեղ արտադրությամբ։ Այն դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Ucom-ի կողմից տրամադրվող 4К TV ընդունիչ և 4К որակն ապահովող հեռուստացույց։ Այս հեռուստաալիքին բաժանորդագրվելու պայմանների մասին առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվություն կտարածվի:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36