Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ:
Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:
Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում էր 17 մարզիկով:
Տոկիո-2020-ը կավարտվի օգոստոսի 8-ին: