Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 232,297-ի (+140)
Հայաստանում օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացել է 191 քաղաքացի, գրանցվել է մահվան 3 դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 4 հազար 458 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 1 396 508 :
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 232 297 դեպք, որոնցից 221 407-ը` առողջացած, 4 653-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 5110 բուժառու: