2021թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 196,440 դրամ
2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 196,440 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.4% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9%-ով և կազմել 168,347 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9%-ով և կազմել 209,937 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։