ՌԴ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 2.2%-Ը
ՌԴ բյուջեի պակասուրդն, ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, կազմել է 127,9 մլրդ ռուբլի կամ երկրի ՀՆԱ-ի 2.2%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ՌԴ բյուջե հավաքագրվել է 7.43 տրիլիոն ռուբլի` նախատեսվածի 94,4%-ը: Բյուջե ամենամեծ մուտքերն ապահովել են Դաշնային մաքսային ծառայությունը` 3.83 տրիլիոն ռուբլի (նախատեսվածի 93.5%), Դաշնային հարկային ծառայությունը` 2,886 տրիլիոն ռուբլի (նախատեսվածի 94,4%): Այլ դաշնային մարմինները փոխանցել են բյուջե 647.78 միլիարդ ռուբլի (նախատեսվածի 97,9%):