2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 70.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 1.5 տոննա գորգ կամ գորգագործական արտադրատեսակ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 70.6%-ով։
Միևնույն ժամանակ, զուգագուլպաների, ռեյտուզների, գուլպաների, կիսագուլպաների և այլ գուլպեղենի արտադրությունն աճել է 20.5% և կազմել 11,144.7 հազար զույգ, իսկ ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների (ժիլետներ) կամ համանման արտադրատեսակների արտադրությունը նվազել է 40.4%-ով և կազմել 1,866.9 հազար հատ։