14/12/2010 16:37
ՄՐՑՈՒՆԱԿ ԲԻԶՆԵՍԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՆԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
Մրցունակ բիզնեսի ձևավորումը չի կարելի պատկերացնել առանց մրցունակ տնտեսության: Այսօր «Հայացք» ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեցին BSC-ի ( Բիզնեսի Աջակցման Կենտրոն) տնօրեն Սամվել Գևորգյանը և Հայաստանի Գործարարների Միության նախագահ Գագիկ Մակարյանը` փաստելով, որ Հայաստանում մրցունակ բիզնեսի ձևավորման ոլորտում կան լուրջ խնդիրներ:
Խոսելով Հայաստանում մրցունակ բիզնեսի ձևավորման հիմնախնդիրներից` բանախոսները մասնավորապես անդրադարձան Գլոբալ Մրցունակության դասկարգման ցուցանիշներին: Նշենք, որ Գլոբալ Մրցունակության դասկարգման մեջ Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը, հարկերի վճարման ցուցանիշով` 159-րդ տեղը, մարդկային զարգացման ցուցանիշով` 76 տեղը:
Ասուլիսի ժամանակ BSC-ի տնօրեն Սամվել Գևորգյանը ներկայացրեց նաև «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը: Գրքում ամփոփված է փոքր և միջին գործարարաների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայացված է գրագետ բիզնես պլան մշակելու մեթոդները, հարկային և հարակից օրենսդրությունը, ստուգող մարմինների իրավունքները և պարտականությունները, անձնակազմի կառավարման և խթանման մեթոդները, քննարկված են կազմակերպությունների մենեջմենթին, մարքեթինգային գործունեությանը վերաբերող կարևոր խնդիրներ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
