Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
 Վիվա-ՄՏՍ. Նոր գյուղտեխնիկա՝  Արտաբույնք համայնքին
17/08/2021 14:24
Կիսվել

 Վիվա-ՄՏՍ. Նոր գյուղտեխնիկա՝  Արտաբույնք համայնքին

Հարևան գյուղերից տեխնիկա խնդրելու՝ տարիների պրակտիկան Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում այլևս չի կիրառվի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, լուծել են գյուղի խնդիրը: Արտաբույնքում վստահ են, որ ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն այլևս չեն կորցնի: Համայնքին նվիրաբերված՝ գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորն ու «Տուկան-1600» մոդելի՝ հակավորիչ սարքը, բոլորի հողամասերում կհայտնվեն համակարգված ժամանակացույցով:   

Չնայած խիստ անհրաժեշտությանը, Արտաբույնքի բնակիչները տրակտոր չեն ունեցել: Հարևան գյուղերի աջակցությունից օգտվելու համար ստիպված են եղել հարմարվել ժամանակի կորստի և լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտության հետ: Հիմա արդեն վստահ են՝ հնձված խոտն արևի տակ շատ երկար չի մնա, քամուց էլ չի քշվի: Պատրաստ են իրար թև-թիկունք լինել և աշխատել:    

«Գյուղում ապրելու ձգտում կա, բայց եղած խնդիրները երբեմն պատճառ են դառնում, որ մարդիկ ընտրեն օտար երկրում աշխատելու ճանապարհը: Այդ ամենը կանխելու համար նաև՝ գյուղացուն ձեռք մեկնելը, աջակցելը շատ կարևոր է: Տարիներ շարունակ, բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիրներ ենք ունեցել: Վստահաբար կարելի է ասել. որ մեր հոգսերն արդեն կթեթևանան», – ասել է վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ձգտում են պայմաններ ապահովելով՝ նպաստել մարզերի զարգացմանը: Կա այն վստահությունը, որ ապրուստը հոգալու միջոցներ և կենցաղավարության նվազագույն պայմաններ ապահովելու դեպքում, հնարավոր կլինի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը:

«Հողի մշակ լինելը բարդ, բայց  պատվաբեր գործ է։ Աշխատավոր մարդը լավ գիտի հողի արժեքը։ Մեր նպատակը հեռավոր գյուղերում  այդ պատասխանատու գործն անող մարդկանց աջակցելն է: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել տարբեր ծրագրեր: Համոզված ենք, որ այս աջակցությունը նույնքան կարևոր է, որքան հեռավոր մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու և ստանալու առավելագույնը: Ամուր թելերով կապված մնացեք ձեր գյուղին և ամեն օր, ձեր աշխատանքով շենացրեք այն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաբույնքում գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են: Գյուղացուն օգնության հասած տեխնիկան ոչ միայն նոր է, այլև շահագործման առումով՝ հեշտ կառավարելի:

Վիվա-ՄՏՍը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՄՏՍը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՄՏՍը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՄՏՍն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84