Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԿՈՆՎԵՐՍԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է VISA LUXURY HOTEL COLLECTION ԾՐԱԳԻՐԸ
15/12/2010 10:41
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է VISA LUXURY HOTEL COLLECTION ԾՐԱԳԻՐԸ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից թողարկված VISA Platinum պրեմիում դասի քարտերի համար նոյեմբերից մեկնարկել է Visa Luxury Hotel Collection ծրագիրը, որը VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հեղինակային ծրագիրն է: Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` ծրագրի շրջանակներում VISA Platinum պրեմիում դասի քարտապաններին կընձեռնվի բացառիկ հնարավորություն օգտվելու աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից հատուկ պայմաններով և մի շարք առավելություններով:

Visa Luxury Hotel Collection ծրագիրը ներկայացնում է բարձրակարգ, շքեղ հյուրանոցների ընտրանի, որի ցանկը վերանայվում և թարմացվում է յուրաքանչյուր տարի` VISA-ի կողմից ներկայացված պահանջների ու պրեմիում դասի քարտերին վայել սպասարկման ստանդարտներին համապատասխան: VISA Platinum քարտապաններնայսուհետև www.visaplatinumhotels.com  ինտերնետային կայքի միջոցով կարող են հեշտությամբ շուրջօրյա փնտրել և ամրագրել իրենց հյուրանոցային պատվերները` շքեղ հյուրանոցներից ու հանգստի գոտիներից մինչև եզակի բուտիկ-հյուրանոցներ:

 Բացի այդ պրեմիում դասի քարտապաններին կընձեռնվի նաև հատուկ նախագծված ծառայությունների ու առավելությունների հետևյալ փաթեթը` հյուրանոցային ծառայությունների լավագույն գնային առաջարկներ, հյուրանոցային համարի ստատուսի ավտոմատ բարձրացում, VIP հյուրի կարգավիճակ, հետաձգված` մինչև 15:00-ն, գրանցում-դուրս գրում (chek-out), անվճար կոնտինենտալ նախաճաշ, 25 ԱՄՆ դոլար գումարի վաուչեր խմիչքների և խորտիկների համար, անվճար ինտերնետից և մեքենաների համար կայանատեղից օգտվելու հնարավորություն:

Նշենք նաև, որ Visa Luxury Hotel Collection ծրագիրը աշխարհում պրեմիում դասի VISA քարտերի համար հյուրանոցային ցանցեր առաջարկող ծրագրերից առաջատարն է և ընդգրկում է նաև էլիտար Kiwi Collection ծրագիրը, որը ներկայացնում է բարձրաշխարհիկ հյուրանոցների ընտրանին` ներառելով այնպիսի հայտնի հյուրանոցային բրենդներ, ինչպիսիք են Mandarin-ը, Oriental-ը, Amanresorts-ը և Park Hyatt-ը:

Հիշեցնենք, որ մինչ օրս "Կոնվերս բանկի" VISA Classic, Gold և Platinum քարտապաններն իրենց հյուրանոցի պատվերները ինտերնետ միջավայրում կատարելիս կարող են աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08