![2011Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 10%-ՈՎ](https://b24.am/pub/uploads/2010/12/AIRFLOT_RUSSIAN_111767069.jpg)
2011Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 10%-ՈՎ
2011թ.-ին Ռուսաստանում ավիափոխադրումների ծավալները կաճեն 10%-ով: Նման կարծիք է հայտնել ռուսական ավիացիայի տնօրեն Ալեքսանդր Ներադկոն: Նա մասնավորապես հայտնել է, որ հաջորդ տարի ամբողջ աշխարհում ավիափոխադրումները կաճեն 5-6%-ով, իսկ Ռուսաստանում այն կաճի մոտ երկու անգամ ավելի արագ:
Ալեկսանդր Ներադկոն նշել է նաև, որ 2010թ.-ի տվյալներով ավիափոխադրումների աճը Ռուսաստանում կարող է կազմել 30%:
Ներադկոն նաև վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակվեն մասնավոր ավիաընկերությունների միավորման գործընթացները` չպարզաբանելով, թե որ ընկերությունների մասին է խոսքը: