Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«UCOM»-Ը ԵՎ «ՕRANGE»-Ն ԱՎԱՐՏԵՑԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
16/12/2010 15:40
Կիսվել

«UCOM»-Ը ԵՎ «ՕRANGE»-Ն ԱՎԱՐՏԵՑԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երեկ ավարտվեցին «Ucom» և «Օrange Armenia» ընկերությունների համապատասխանաբար ֆիքսված և բջջային հեռախոսային ցանցերի փոխկապակցման աշխատանքները: Ընկերություններն ավարտին հասցրեցին թեստավորման և փորձարկման աշխատանքները, և այժմ հնարավոր է դարձել երկու օպերատորների ձայնային ծառայությունների բաժանորդների միջև զանգերի իրականացումը:

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Ընկերությունը մեկ մալուխով ներկայացնում է հեռահաղորդակցության 3 բազմաֆունկցիոնալ ծառայություններ` ինտերնետ, IP հեռուստատեսություն և նոր սերնդի թվային հեռախոսակապ: «Ucom» ընկերությունը «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակներում GPON /Gigabit Passive Optical Network/ տեխնոլոգիական լուծմամբ կառուցում է ՀՀ-ում նախադեպը չունեցող թողունակությամբ FTTH /«fiber to the home»-օպտիկամանրաթելային մալուխ յուրաքանչյուր բնակարանում/ օպտիկամանրաթելային հենքային ցանց: FTTH ցանցի միջոցով «Ucom» ընկերությունը սպառողին է առաջարկում նոր` գերժամանակակից և գրավիչ «Երեքը մեկում» փաթեթը: Օպտիկամանրաթելային մալուխը հասնելով յուրաքանչյուր սպառողին` հնարավորություն է ընձեռում բաժանորդին օգտվել թվային ֆիքսված հեռախոսակապի, IP հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 93% տոկոսը:

 

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37