«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»` ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Ամանորյա տոների նախօրեին Երևանի կոնյակի գործարանը կազմակերպում է ավանդական «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» միջոցառումը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 18-ին և 19-ին ժամը 10:30-ից մինչև 17:30: Միջոցառման մասնակիցները հնարավորոթյուն կունենան ծանոթանալու լեգենդար Արարատ կոնյակների պատմա-արտադրական ժառանգությանը և կատարել շրջայց Երևանի կոնյակի գործարանի հնեցման մառանում:
Դեկտեմբերի 18-ին և 19-ին, ժամը 10:30-ից մինչև 17:30-ը կգործեն հատուկ ավտոբուսներ, որոնք Արամ Խաչատրյանի արձանի մոտից ցանկացողներին անվճար կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան: Մուտքն ազատ է: