Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՍԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ քննարկվել են անասնաբուժության ոլորտում համաճարակային իրավիճակին առնչվող խնդիրները
24/08/2021 15:49
Կիսվել

ՍԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ քննարկվել են անասնաբուժության ոլորտում համաճարակային իրավիճակին առնչվող խնդիրները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ համատեղ,  օգոստոսի 23-ին կազմակերպել էր հանդիպում  Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային համաճարակաբանների և ՍԱՏՄ մարզային կենտրոնների տնօրենների, մասնագետների մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև «Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Մարկոսյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ոլորտի այլ մասնագետներ։

Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել  հանրապետությունում վարակների հետ կապված առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա քայլերը։ Հատկապես շեշտը դրված էր դաբաղ հիվանդության վիրուսի հաղթահարման պետական մոտեցումների, այն է՝ պատվաստումների ծրագրի, հակահամաճարակային  մեթոդների կիրառության վրա։

«Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սաթենիկ Խառատյանը ներկայացրել է համաճարակային վիճակը տարածաշրջանում, դաբաղ հիվանդության վիրուսի ներթափանցման ռիսկային ուղիներն ու մի քանի այլ վիրուսների տարածման վիճակագրությունը։

Միջոցառմանը ներկա անասնաբույժները բարձրաձայնել են իրենց համայքներում առկա խնդիրները, որոնք առնչվում են հատկապես լաբորատորիաներին, պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված նոր սառնարանների անհրաժեշտությանը  և պատվաստումների գործընթացի հետ կապված որոշ ֆերմերների վերաբերմունքին։

Հանդիպման վերջում էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը բաց է նման քննարկումների համար և հավելել, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է աշխատի կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ ևս։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29