Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Team Telecom Armenia-ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր
27/08/2021 13:12
Կիսվել

Team Telecom Armenia-ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր

Team Telecom Armenia-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Team-ը դառնում է ազգային հավաքականի գործընկերը, լինելու է ազգային թիմի կողքին և օգնելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:

Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia–ն դառնում է Հայաստանի ազգային հավաքականի գործընկերը և իր աջակցությունն է ցուցաբերելու ֆեդերացիային խաղադաշտերի կոմունիկացիոն ենթակառուցվածքները արդիականացնելու և VAR համակարգը ներդնելու հարցում:

«Ֆուտբոլը աշխարհում ամենաթիմային խաղն է: Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է, ուստի խորհրդանշական է, որ Team-ը նոր բրենդով առաջին խոշոր համագործակցությունը սկսում է հենց ազգային թիմի հետ», -նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուրախ է, որ Team Telecom Armenia-ն միանում է մեր ֆուտբոլային ընտանիքին: Մենք միշտ ուրախ ենք նոր գործընկերներ ունենալ, հատկապես այն պահին, երբ մենք լիահույս ենք՝ Հայաստանի հավաքականը կանգնած է մեծ հաջողության շեմին: Ինչպես ասում է Հայաստանի հավաքականի կարգախոսը՝ միասնությունն ուժ է, և ես կարծում եմ, որ միասնական ջանքերով, մենք էլ ավելի մեծ բարձունքների կհասնենք», – նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Team Telecom Armenia ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այլ ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:

Team Telecom Armenia ընկերությունը (նախկին «ԱրմենՏել»), հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը, տրամադրում է հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջական փաթեթ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է նաև Beeline ապրանքանիշի ներքո:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2