![ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է 1.5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ](https://b24.am/pub/uploads/2010/12/russia1_988819003.jpg)
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է 1.5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
2008թ.-ի հոկտեմբերից մինչ այսօր ՌԴ-ում աշխատանքից ազատվել է մոտ 1.5 միլիոն մարդ, ընդ որում աշխատանքից հեռացվածների միայն մեկ երրորդն է կարողացել հետագայում գտնել նոր աշխատանք: Հատկանշական է, որ աշխատանքի տեղավորվածների մոտ կեսը աշխատանքի են անցել իրենց նախկին ընկերություններում:
Ռուսաստանի վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` Ռուսաստանում գործազուրկների թիվը նոյեմբեր ամսին կազմել է մոտ 5 միլիոն մարդ, իսկ գործազրկության մակարդակը տատանվել է 6.7%-ի սահմաններում:
2009թ.-ի վերջի դրությամբ Ռուսաստանում հաշվառվել էր 6.2 միլիոն գործազուրկ: