Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ORANGE-Ը ԵՎ ՇԵՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
20/12/2010 14:21
Կիսվել

ORANGE-Ը ԵՎ ՇԵՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

Orange-ը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմաննուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Բարեգործական ծրագրերի շրջանակներում վերաբացվեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի և Ջուջևան գյուղի միջնակարգդպրոցի մարզադահլիճները: Ջուջևան գյուղի մարզադահլիճը վերանորոգվել է USAID-ի միջոցներով, CHF և Շեն կազմակերպությունների համատեղջանքերով, իսկ Նոյեմբերյանի մարզասրահի վերանորոգումն իրականացվել է համայնքի ջանքերով: Մարզադահլիճները վերազինվել են մարզականգույքով Orange-ի միջոցներով` ընկերության ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանռազմավարական գործընկերության շրջանակներում:

Երկու դպրոցների մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմկկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Ամանորը դպրոցի աշակերտները կդիմավորեն արդեն միանգամայն նոր մարզական միջավայրում, իսկ հաջորդ կիսամյակից սկսած` մարզական գույքի առկայությունը թույլ կտա ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական ծրագիրը, այլ նաև ստեղծել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ:

«Որպես երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաև մեր ներդրումն ունենալ այլ` «ոչ հաղորդակցային» ոլորտներում, և որպես մեր բարեգործական ծրագրերի առանցք սահմանել ենք այն ամենը, ինչ վերաբերում է երեխաներին, ինչպես նաև խոցելի գյուղական համայնքներին: Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն են ունեցել ինչպես «Շեն» կազմակերպությունը, այնպես էլ համայնքները: Համայնքների ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 5,607,000 դրամ:

Տավուշի մարզի մեկ այլ գյուղում` Սևքարում, մոտ մեկ ամիս առաջ բացվել է գյուղի մանկապարտեզը` առաջին իսկ օրվանից դիմավորելով 62 սաների: Մանկապարտեզի վերականգնման և կահավորման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID, CHF, World Vision, UNDP, Orange և«Շեն» կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր բարերարներ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև համայնքը: Orange-ն իր ներդրումն է ունեցել հատկապես մանկապարտեզի կահավորման գործում, որի համար տրամադրել է 4,660,000 դրամ:

«Մեր համագործակցությունն Orange-ի հետ սկսվեց մեկ տարի առաջ, և այս ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք տասից ավելի նախագծեր: Մեր մոտեցումները համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ նաև իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և երկարաժամկետ իրագործումների է ուղղված», – ասաց «Շեն»-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11