Սոցիալական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.00 WTI - 92.29+0.21
COMEX:  GOLD - 4372.70-2.84 SILVER - 72.36-5.18
COMEX:  PLATINUM - 1891.90-3.03
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.6+0.24 EUR/GBP - 1.1593-0.36
FOREX:  EUR/USD - 1.1593-0.36 GBP/USD - 1.3377-0.56
STOCKS RUS:  RTSI - 1150.87+1.47
STOCKS US: DOW JONES - 50644.28+0.36 NASDAQ - 26674.74+0.07
STOCKS US: S&P 500 - 7520.36+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10505.01+0.13 CAC40 - 8207.89+0.43
STOCKS EUR:  DAX - 25177.80-0.03
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
21/12/2010 10:51
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի Խորհրդի նիստ, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգում Խորհրդի նախագահի ընտրություն հարցն էր։ Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա ներկայացրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների Խորհուրդների ձևավորման կարգը, այնուհետև առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ։ 

«Այսօր շատ կարևոր հիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ ձևավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, և այս համալսարանում այսօր անդրանիկ ընտրություններն են ընթանում»,-ասել է Արմեն Աշոտյանը։ Տեղում հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեքհոգանոց ընտրական հանձնաժողով: Խորհրդի նախագագի թեկնածուներ են առաջադրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի խորհուրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը։

 «Կարծում եմ, որ Մանկավարժական համալսարանի առաքելությունն այսօր կարիք ունի էլ ավելի արժևորվելու»,-ասել է վարչապետը` ավելացնելով, որ ինքը հենց այդ հանգամանքով է պայմանավորում քաղաքական թիմի կողմից այդ հարցի քննարկումը եւ այդ քաղաքականության մեջ հանրային որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հանգելու փաստը։ «Այս ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս համալսարանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը` հենց Մանկավարժական համալսարանի ընտության փաստը բացատրելով, որ այն առաջին հերթին պայմանավորված է կրթական համակարգի իրականանալիք բարեփոխումների շարքում պետության կողմից մասնավորապես մանկավարժությունը առավել կարևորելու հանգամանքով։ Վարչապետի խոսքով` բարփոխումների առանցքը պետք է լինի նոր հասարակության ստեղծումը` հիմնված գիտելիքների վրա։«Տնտեսական, քաղաքական բարեփոխումներն սկսենք կրթական համակարգից, որովհետև ինչպիսին լինի երկրի կրթական համակարգը, այնպիսին կլինի երկրի ապագան»,-ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ արմատական փոփոխությունների տեսանկյունից է պետք կարևոր այս համալսարանի գործունեությունը։

Հանձնաժողովի նախագահ Հրավարդ Հակոբյանը համալսարանի Խորհրդի նորընտիր նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիսավորությամբ հանձնել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահի խորհրդանշական շքանշանը։ 

Համալսարանի Խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և, կարևորելով համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, անդրադարձել է հանրապետության կրթական համակարգ բարեփոխումներին. «Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի նկատմամբ, որպեսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»:
Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը, էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահեն հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքի ստեղծման վրա, այդ ըմբռնումը մենք ձեզ հետ միասին պետք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները, այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, և այդպիսին կլինի Հայաստանը 10 տարի հետո: Եթե մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 10-20 տարի հետո, մենք պետք է այցելենք մեր դպրոցները, տեսնենք` ինչպես և ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան աշակերտների մոտ, և ես համարում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է մեր կրթական բարեփոխումների ընթացքում»:

AMP
27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55