Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2011Թ.-ԻՆ «ՆՈՐՎԻԿ» ՈՒՎԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
21/12/2010 11:02
Կիսվել

2011Թ.-ԻՆ «ՆՈՐՎԻԿ» ՈՒՎԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2010 թվականը, որը “Նորվիկ” ՈՒՎԿ-ի` հայաստանյան շուկայում գործունեության արդեն չորրորդ տարին էր, դրական անդրադարձ ունեցավ կազմակերպության վրա: Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են ընկերությունից` այս հանգամանքը պայմանավորված է Հայաստանում վարկավորման շուկայի ընդհանուր ակտիվացմամբ, ազգաբնակչության եկամուտների կայունացմամբ և  դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի հարաբերական կայունությամբ: Այս տարվա ընթացքում “Նորվիկ” ՈՒՎԿ-ի գործունեությունը հիմնականում ուղղված էր բիզնեսի վարկավորմանը, իսկ որպես դրական միտում հարկ  է նշել ընդհանուր վարկավորման  ակտիվորեն աճող ծավալները:

 “Նորվիկ” ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տերյանի գնահատմամբ` կազմակերպությունն արդեն կատարել է իր առաջին քայլերը դեպի կորպորատիվ վարկավորում եւ այսօր առաջարկում է առավել շահավետ պայմաններ` Հայաստանի ձեռնարկատերերին աջակցելու և տնտեսականզարգացմանը նպաստելու համար:

2010թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, ըստ IFRS-ի, կազմակերպության ընդհանուր ակտիվները կազմեցին 18,000,406 հազար ՀՀ դրամ, տոկոսային եկամուտը` 1,514,042 հազար ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 5,924,501 հազար ՀՀ դրամ, նորմատիվային կապիտալը` 2,863,032 հազար ՀՀ դրամ: Նորվիկ ՈՒՎԿ-ի վարկային ներդրումները կազմեցին 9,117,514 հազար ՀՀ դրամ (ընդհանուր ակտիվների շուրջ 51%):

Ինչ վերաբերում է “Նորվիկ” ՈՒՎԿ-ի 2011թ. ծրագրերին, կազմակերպությունը մտադիր է ավելացնել կորպորատիվ հատվածի վարկավորման ծավալները և շարունակել ակտիվ աշխատանքներ` ուղղված Հայաստանի շուկայում նոր ծառայությունների ներդրմանը` կիրառելով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներիը, այսպիսով տնտեսելով ժամանակը և օպտիմիզացնելով վարկավորման գործընթացը բոլոր փուլերում, սկսած  վարկային հայտից, ընդհուպ մինչև վարկի մարման միջոցները:

Ալեքսանդր Տերյանի խոսքերով. «Մեզ համար ամենակարեւորն է մատչելի եւ արդյունավետ ֆինանսական հաստատության համբավի պահպանելը և մեր հնարավորությունների հեռանկարային զարգացման իրականացումը միջազգային փորձի կիրառմամբ: Տասնյակ հազարավոր հաճախորդներ եւմասնագիտական թիմ – սա է մեր հաջողության գրավականը: Ամանորի նախաշեմին “Նորվիկ” ՈՒՎԿ-ն ցանկանում է բոլորին տոնականտրամադրություն եւ հաջողակ նոր տարի: Թող 2011 թվականը լինի նոր ձեռքբերումների եւ բացահայտումների, դրական փոփոխությունների,  խաղաղության եւ ներդաշնակության տարի»:

Նորվիկ ՈՒՎԿ ՓԲԸ-ն 166,400 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2006 թվականի հուլիսին և սկսել իր գործունեությունը 2006թ. սեպտեմբերի վերջին:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08