Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ն ԵՎ ՀՆԴԿԱԿԱՆ ONGC-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ԱԿՏԻՎՆԵՐԸ
21/12/2010 16:21
Կիսվել

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ն ԵՎ ՀՆԴԿԱԿԱՆ ONGC-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի  Մեդվեդեվի Հնդկաստան կատարած այցի ժամանակ ռուսական ԱՖԿ «Սիստեմա»-ն և հնդկական ONGC Videsh ընկերությունը պայմանավորվել են քննարկել իրենց ակտիվների կամ դրանց մի մասի միավորելու հարցը: Ռուսական ընկերության կողմից որպես այդպիսի ակտիվներ դիտարկվում են ընկերությանը պատկանող որոշ նավթային ակտիվներ, իսկ ONGC Videsh-ի կողմից` Imperial Energy ընկերությունը, որը Ռուսաստանում տիրապետում է նավթային հանքերի: 
 
ԱՖԿ«Սիստեմա»-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրված փաստաթուղթը իրավական պարտադրող  ուժ չունի: Ստորագրված փաստաթուղթը հիմք է հետագա համագործակցության համար:

ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) և այլ ընկերություններ:
Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս: ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է հայկական Վիվասել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) բջջային օպերատորի սեփականատերը, «Սինտրոնիքս» ընկերությունը «Մարս» գործարանի, Երևանի մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության, ամտոմատիզացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտների սեփականատերն է,  իսկ «Կոմսթար» ընկերությունը հանդիսանում է «Կորնետ ԷՅԷՄ» ինտերնետային ընկերության սեփականատերը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 26-ին տեղի էր ունեցել ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի շրջանակներում ընտրվել էին կորպորացիայի տնօրենների խորհուրդի 13 անդամները: Ընկերության խորհուրդի նոր անդամների թվում վերընտրվել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով դարձել էր նաև ԱՖԿ «Սիստեմա»-ի նոր բաժնետեր` 0,0009%  բաժնեմասով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2