Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
ՍԱՏՄ-ն կասեցրել է հացի և խոհարարական արտադրանքի արտադրամասի գործունեությունը
06/09/2021 13:16
Կիսվել

ՍԱՏՄ-ն կասեցրել է հացի և խոհարարական արտադրանքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կարեն Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

«Մասնավորապես, առևտրի կետի և արտադրամասի հատակը, պատուհանները, օդազտիչի մակերեսը, առևտրի ու կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, սենքերի տեղակայումն արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը` չբացառելով հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների խաչվելու հանգամանքով պայմանավորված խաչաձև աղտոտումը, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու համար կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, ինչպես նաև՝ 2020 թվականի օգոստոսից խախտվել է սննդի շղթայում ներգրավված անձնակազմի պարտադիր բժշկական զննությունների ենթարկման պարբերականությունը»,-  նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14