Ֆինանսական

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.50-0.50
EUR BUY - 434.00+0.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 71.84-1.72 WTI - 69.40-0.77
COMEX:  GOLD - 3341.90-0.07 SILVER - 36.66-1.37
COMEX:  PLATINUM - 1295.40-3.64
LME:  ALUMINIUM - 2565.00-1.55 COPPER - 9611.00-1.91
LME:  NICKEL - 14936.00-2.48 TIN - 32710.00-2.92
LME:  LEAD - 1970.50-2.28 ZINC - 2760.50-1.59
FOREX:  USD/JPY - 150.83+1.37 EUR/GBP - 1.142-0.03
FOREX:  EUR/USD - 1.142-0.03 GBP/USD - 1.3195-0.45
STOCKS RUS:  RTSI - 1071.61+2.11
STOCKS US: DOW JONES - 44130.98-0.74 NASDAQ - 21122.45-0.03
STOCKS US: S&P 500 - 6339.39-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 40799.60-0.66 TOPIX - 2948.65+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24507.81-1.07 SSEC - 3559.95-0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9132.81-0.05 CAC40 - 7771.97-1.14
STOCKS EUR:  DAX - 24065.47-0.81
01/08/2025  CBA:  USD - 383.55-0.27 GBP - 504.98-2.66
01/08/2025  CBA:  EURO - 437.67-1.34
01/08/2025  CBA:  GOLD - 40679-96 SILVER - 446.64-21.3
ՎՏԲ-Հայաստան Բանկ. շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
06/09/2021 15:28
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկ. շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը, Mazda ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝ առաջարկելով հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով:

Համագործակցության շրջանակներում Բանկն առաջարկում է ձևակերպել ավտովարկ՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 13.5-14.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 16% -18.8%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն, առավելագույնը` 28 միլիոն ՀՀ դրամ:  Ավտովարկ ձևակերպելիս հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ ընթացքում:

Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ):

Բանկի և ավտոսրահի համագործակցության շրջանակներում վարկով ավտոմեքենա գնելու գործընթացն առանձնանում է իր պարզությամբ, հարմարավետությամբ և վարկի տրամադրման որոշման արագ կայացմամբ: Հաճախորդները կարող են ավտովարկի հայտ ներկայացնել անմիջապես ավտոսրահում՝ չայցելելով Բանկի մասնաճյուղեր:

Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահում՝ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում:

Ունենալով երկար տարիների փորձ ավտովարկավորման շուկայում և հաշվի առնելով տվյալ պրոդուկտի պահանջարկը բնակչության շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մշակել շահավետ և գրավիչ առաջարկներ հաճախորդների համար` ապահովելով ցանկալի մեքենայի հասանելիություն և սպասարկման հարմարավետություն:

Ավտովարկի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#avtovark# հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://www.mazdaarmenia.am/ և https://www.suzuki.am/ հղումներով կամ զանգահարելով (+374) 11-71-17-11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար

01/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.55
-0.27
Եվրո (EUR)
437.67
-1.34
Ռուբլի (RUR)
4.786
+0.0204
Լարի (GEL)
141.83
+0.02
40679
-96
Արծաթ
446.64
-21.3